Հինգշաբթի օրը` ժ. 13:30-ին, գնացել էի Անգլիական այգի զբոսնելու: Պատահաբար նկատեցի, որ այգում ծառահատումներ են իրականացվել: Հատվել են երկու հաստաբուն և առողջ ծառեր: Սունդուկյանի անվ. թատրոնի հետնամասում գտնվող ծառը, հավանաբար, հատվել էր հենց նույն օրը, քանի որ մի տղամարդ եկավ և սայլակով տարավ հատված ծառի բունն այգու մուտքի մոտ (Խորենացի փողոց) փորված փոսի կողքին տեղադրված վագոնը: Մյուս ծառը, որ գտնվում էր վագոնի կողքին, ամենայն հավանականությամբ հատվել էր մի քանի օր առաջ:
Ծառահատումները, հավանաբար, արվել են վագոնը ջեռուցելու նպատակով, քանի որ նկատեցի՝ վագոնը ջեռուցվում էր և խողովակից ծուխ էր բարձրանում: Նույն օրը զանգահարեցի Բնապահպանության նախարարության թեժ գծի հեռախոսահամարով և հայտնեցի կատարվածի մասին: Հաջորդ օրն ինձ հետ կապվեց մի տղամարդ և ասաց, որ նախարարությունը չի կարող միջամտել այդ գործին, քանի որ այգին սեփականաշնորհված է: Նախարարության աշխատակիցն ինձ ասաց, որ զանգահարեմ քաղաքապետարան՝ Երևանի գլխավոր դենդրոլոգին, սակայն նրա հետ կապվել չհաջողվեց: Հաջորդ օրը, երբ գնացի այգի, կտրված ծառերի բները ծածկված էին չորացած տերևներով: Արված լուսանկարներից հստակորեն երևում է, որ ծառերը եղել են լրիվ առողջ:
Կարդացեք նաև
Բնակիչ՝ Խաժակ Դրամփյան
Անգլիական այգու – Կոմայգու հերը անիծեցին՝ ծառահատումերի սկիզբը դրվեց 1960-ականներին, երբ սկսեցին ջրանցքների կառուցման, ինչպես ապագան ցույց տվեց, անիմաստ նախագծի իրականացումը: Այնտեղից անհետացան 3 հատ գրանիտե տապանաքարեր, հետագայում դրանց փոխարեն դրվեցին հասարակ տապանաքարեր…Այդ ամենի հեղինակը այն ժամանակվա քաղաքապետ Հասրաթյանն էր:
ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ծառահատումները շարունակվեցին ավելի եռանդուն, հատկապես տուժեցին Սեվան հյուրանոցի կողմի մուտքի հաստաբուն կաղնու ծառերը, մուտքի դարպասները քանդվեցին, քանդվեց նաեվ Սեվան հյուրանոցը, որը ես, որպես բնիկ երեվանցի, համարում եմ բարբարոսություն: Երեվանում ամեն ինչ արվեց, որպեսզի հնից ոչինչ չմնա, քաղաքը այլանդակեցին… Փոխանակ օրինակ վերցնեին Վրաստանից, մերձբալթյան երկրներից (Թբիլիսիում, Ռիգայում, Տալլինում)… ուրիշ շատ քաղաքակիրթ երկրներում ամեն ինչ արվում է քաղաքների հին շենքերի պահպանման համար…