Փետրվարի 10-ին, ժամը 18.00-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Թրանսփարենսի ինթերնեյշնլ Հայաստան» կազմակերպության ղեկավար Վարուժան Հոկտանյանի եւ «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ-ի նախագահ Ստեփան Դանիելյանի միջեւ քննարկումը: Թեման՝ ինչպե՞ս կազդի հայաստանցիների վրա ՌԴ միգրացիոն օրենսդրության խստացումը: Հաղորդումը վարում է Արամ Աբրահամյանը:
Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը: Սպասում ենք ձեր հարցերին եւ արձագանքներին: Հիշեցնում ենք, որ մեր կայքում չեն հրապարակվում տրանսլիտով գրված կամ վիրավորանք պարունակող մեկնաբանությունները: