22-րդ ձմեռային օլիմպիական խաղերում այսօր մեկնարկի ելան Հայաստանը ներկայացնող դահուկավազորդներ Սերգեյ Միքայելյանը եւ Արթուր Եղոյանը: Նրանք «Լաուրա Արենայում» հանդես եկան 30 կմ սկիաթլոն մրցաձեւում: Սկիաթլոնի առանձնահատկությունն այն է, որ մասնակիցներն առաջին շրջանն անցնում են դասական ոճով, իսկ երկրորդը, դահուկները փոխելով՝ չմշկաոճով:
Սերգեյ Միքայելյանը վերջնագիծը հատեց 1:13.16,6 արդյունքով եւ 67 մասնակիցների մեջ զբաղեցրեց 46-րդ հորիզոնականը, իսկ Արթուր Եղոյանը ցույց տվեց 1:17.44,5 արդյունք: Դա օրվա 63-րդ ցուցանիշն էր:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ