ՀԱԿ ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում.
Վերջերս Հաշվապահական հաշվառման մասին օրենքը քննարկելիս ֆինանսների նախարար Դ.Սարգսյանին հարց տվեցի. կառավարության ներսում քավոր-սանիկական հարաբերություններ կա՞ն։ Ասաց, մի վիավորեք, ասաց մոնիտորինգ չեմ արել։ Հետո երևի հասկացել է, որ համը դուրս է գալիս և փետրվարի 8-ին կայքերից մեկին տված հարցազրույցում ասում է, որ իրենք երբեք էլ չեն թաքցրել, որ վարչապետ Տ.Սարգսյանի հետ քավոր-սանիկ են։
Սա իհարկե նորություն է հանրության համար։ Ի՞նչի շուտ չէիր խոստովանում։ Վարչապետը, պարզվում է, սրա համար է նախկին ֆինանսների նախարարին ազատել տվել։ Ռեկորդների երկիր Հայաստան։ Ֆինանսների նախարարը վարչապետի քավոր։ Վարչապետը ԿԲ-ում ու կառավարությունում իր բարեկամների համար պաշտոններ է մոգոնում։ Մնում է ինչպես հայտնի ֆիլմում հարցնել. որտե՞ղ են հանրապետության փողերը։
Այդ բանաձևն է գործում բոլոր պետական հիմնարկներում , որոնք դարձել են հհկ-ական , ընտանեկան ու խնամիաբարեկամական աշխատանքի բորսաններ, ուր տիրում է քաոսն ու
անգործությունը…
Նոյն բանաձևն է գործում պետական բոլոր հիմնարկներում,որոնք դարձել են հհկ-ական աշխատանքի բորսաներ…