Ուկրաինայի «ՈւԴԱՌ» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչին հրավիրել է Կիևի Անկախության հրապարակ՝ ցուցարարների հետ հանրային բանավեճի: Հայտնում է ուկրաինական «Ինտերֆաքս»-ը:
«Ես ուզում եմ մյուս կիրակի [Յանուկովիչին] հրավիրել այստեղ, ու թող նա բանավեճ ունենա մարդկանց հետ, լսի, թե մարդիկ ինչ են մտածում», – ասել է Կլիչկոն կիրակի օրը 10-րդ վեչեի (ժողովրդական հավաք) ժամանակ:
Կլիչկոն հիշերցրել է, որ ավելի վաղ Յանուկովիչն էր իրեն առաջարկել բանավեճի մասնակցել. «Յանուկովիչը շատ բաներ է առաջարկել, և այդ առաջարկություններից մեկն էր՝ Վիտալի, ես քեզ կանչում եմ հրապարակային բանավեճի… Ես ասացի՝ այո», – ասել է Կլիչկոն:
Հունվարի 27-ին ընդդիմության առաջնորդների և Յանուկովիչի միջև հանդիպումից հետո, արդարադատության նախարար Ելենա Լուկաշը հայտնել էր, որ Վիտալի Կլիչկոն նախագահին հրավիրել է հրապարակային բանավեճի, ինչին նա դրական պատասխան էր տվել:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ