Բոուլինգի «Արենա» ակումբում անցկացվեց ԶԼՄ-ների միջեւ 2-րդ սպարտակիադայի մեկնարկային մրցաշարը:
Սպարտակիադայի կազմակերպիչ-հովանավորը Հայաստանի ազգային-օլիմպիական կոմիտեն է, իսկ «Արենա» ակումբը, ինչպես նախորդ անգամ, սիրով մրցուղիներն անվճար տրամադրեց մասնակիցներին: Շուրջ 20 լրատվամիջոցների ավելի քան 50 աշխատակիցներ պայքարեցին տղամարդկանց եւ կանանց մրցաշարերում հաղթողներին եւ մրցանակակիրներին որոշելու համար:
Պայքարն ավելի հետաքրքիր դարձնելու նպատակով ՀԱՕԿ-ն այս անգամ մրցանակ էր սահմանել նաեւ 4-րդ տեղ զբաղեցնողներին , ինչպես նաեւ մեկ հատուկ մրցանակ՝ ամենաշատ միավոր վաստակած մասնակցին:
Կանանց պայքարում տեղերը բաշխվեցին այսպես:
Կարդացեք նաև
1. Մարինե Կարապետյան, «Երկիր Մեդիա» TV
2. Անուշ Աղաբաբյան, «Armbowling.com»
3. Իլոնա Քամալյան, «Vomennet.am»
4. Ռիտա Պետրոսյան-Միքայելյան, «Տոտալ Ֆուտբոլ»
Տղամարդկանց քառյակը կազմեցին:
1. Աշոտ Հակոբյան, «Առավոտ» օրաթերթ
2. Վահրամ Բաղդասարյան, «Ֆոտոլուր»
3. Հայկ Բաղդասարյան, «Ֆոտոլուր»
4. Սամվել Ջինանյան, «Երկիր Մեդիա» TV
Մեկ մրցահերթում ամենից շատ՝ 168, միավոր վաստակեց Մարինե Կարապետյանը եւ արժանացավ հատուկ դրամական պարգեւի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ