Shamshyan.com. Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քր օր-ի 112 հոդվածի 2-րդ մասի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) հատկանիշներով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործն հարուցվել է երեկ` փետրվարի 8-ին Նոր Նորք վարչական շրջանում տեղի ունեցած մահվան ելքով դանակահարության փաստով:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ժամը 22:00-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները շրջագայության ժամանակ 5-րդ զանգվածի Գալշոյան փողոցում «Բիլայնի» գրասենյակի մոտ նկատում են, որ մի քաղաքացի անօգնական ընկած է գետնին: Ոստիկանները տեսնելով, որ նա վիրավոր է նրան տեղափոխում են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, որտեղ սակայն կարճ ժամանակ անց նա մահանում է:
Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:
Կարդացեք նաև
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ քննչական խումբը պարզում է, որ մահացածը Սարի թաղի 9-րդ նրբանցքի բնակիչ 36-ամյա Վարդան Մանուկյանն էր, ով մարմնական վնասվածքներն ստացել էր, որովայնի և թիկունքի մասում սուր կտրող-ծակող առարկայի ստացած հարվածից:
Նոր Նորքի ոստիկանները պարզում են, որ վերջինս կենցաղային հարցերի շուրջ վիճաբաննություն է ունեցել Գալշոյան փողոցի բնակիչ 38-ամյա Աքսել Ներսիսյանի հետ, ով էլ իր մոտ եղած դանակով վնասվածքներ է պատճառել Վ. Մանուկյանին և թողնելով անօգնական դիմել էր փախուստի: