«Շիրակ կենտրոնի» աշխատակիցները տեսանյութեր պատրաստելիս և գործընկեր կազմակերպությունների ու անհատ բարերարների աջակցությամբ օգնություններ բաժանելիս առավելապես ուշադրության կենտրոնում են պահում բազմազավակ, կացարանային սուր խնդիրներ ունեցող ընտանիքներին:
Ներկայացվող տեսանյութը Շիրակի մարզի հեռավոր սահմանային գյուղերից մեկում, սոցիալական և բնակարանային ծանր պայմաններում բնակվող բազմազավակ ընտանիքի մասին է: Նրանք 20 տարի է, ինչ բնակվում են համագյուղացու կիսախարխուլ ու խոնավ խրճիթում: Պետական պատկան մարմինները նրանց բնակարանային պայմանների բարելավման խոստումներ վաղուց են տալիս, սակայն խոստումներն այդպես էլ իրականություն չեն դառնում:
Բազմազավակ այս ընտանիքի համար երազանք են դարձել անգամ այնպիսի տարրական բաներ, ինչպիսին են լվացքի մեքենան, սեղանն ու աթոռները, ալյուրն ու վառելափայտը: 11 զավակներ ունեցող ընտանիքի ապրելակերպի ու խնդիրների մասին առավել մանրամասն՝ «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում, առանց մեկնաբանության:
Շիրակ Կենտրոն
Հարգելի Շիրակ Կենտրոն եւ կամ Առավոտ, խնդրեմ կապվեք ինձ հետ, ես պատրաստ եմ սեղան, աթոռ, լվացքի մեքենա, համակարքիչ եւ վառելափայտ նվիրել անմիջապես