Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը հայտնել է, որ Ռուսաստանը Ուկրաինային չի տրամադրի նախատեսված երկու միլիարդ դոլարի մասնաբաժինը, մինչև ուկրաինական «Նավթագազ»-ը չմարի Ռուսաստանի պարտքերը: Փոխանցում է «Էն Տե Վե»-ն:
«Մենք սպասում ենք ուկրաինական կողմի գազի պարտքի մարման պարտականությունների կատարմանը: Ամեն դեպքում խոսքը փոքր գումարի մասին չէ: Հունվարին պետք է վճարում կատարվեր, որը դեռ չի եղել, այնպես որ կցանկանայինք, որպեսզի միասին կատարենք իրար նկատմամբ ստանձնած պարտականությունները», – ասել է Սիլուանովը՝ նշելով, որ խոսքը հին պարտքի մասին է, որը պետք է վճարվեր հունվարի 25-ին:
Նախարարը խոստովանել է, որ Ռուսաստանի Ուկրաինային փոխանցվելիք գումարը կապված չէ «Նավթագազ»-ի հետ, սակայն պետական ընկերությունը պետք է կատարի պետության պարտականությունները:
Անցած տարվա դեկտեմբերի 17-ին Վլադիմիր Պուտինի և Վիկտոր Յանուկովիչի մոսկովյան հանդիպման ժամանակ համաձայնություն էր ձեռք բերվել, որ Ռուսաստանը 15 միլիարդ դոլար կներդնի ուկրաինական արժեթղթերում, որի 2 միլիարդ դոլարը պետք է տրամադրվեր մինչև մայիս:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ