Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղի է ունեցել «դասավանդողների վերապատրաստման» ծրագրի վերջին փուլը

Փետրվար 08,2014 20:20

Եվրոպայի խորհուրդը ավարտել է հայ փաստաբաններից և իրավապաշտպաններից ընտրված 30 դասավանդողների վերապատրաստումը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (ՄԻԵԿ) և Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի (ՎԵՍԽ) կիրառման հարցերի շուրջ` գլխավորապես ուշադրություն դարձնելով խտրականության չափանիշներին: Վերապատրաստման չորս փուլերից վերջին եռօրյա վերապատրաստումը տեղի է ունեցել այսօր փետրվարի 8-ին:

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, Եվրոպական Միության հայաստանյան ներկայացուցչությունը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար,  դեսպան Տրայան Հրիստեան և Հայաստանում Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի նորանշանակ ներկայացուցիչ Օլեքսանդր Պավլյուկը:

Վերապատրաստման համար մրցույթի միջոցով ընտրված շուրջ երեսուն փաստաբաններ և իրավապաշտպաններ հետագայում իրենց փորձը կփոխանցեն իրենց գործընկերներին՝ 2014թ. մարտ ամսից մեկնարկող հաջորդական դասընթացների ընթացքում: Նոր հավաստագրված դասավանդողները կշարունակեն դասավանդել նաև Եվրոպայի խորհրդի և Եվրոպական միության համատեղ ծրագրի ավարտից հետո:

Ողջունելով ներկաներին Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը կարևորել է այս ծրագիրը և նշել. «Կարծում եմ՝ այս վերապատրաստման ընթացքում ստացած գիտելիքները կփոխանցեք նաև ձեր գործընկեր փաստաբաններին»:

«Լիահույս եմ, որ դասավանդողները կշարունակեն կատարելագործել ստացված գիտելիքները և հմտությունները, որպեսզի հաջողությամբ իրականացնեն հաջորդական դասընթացները, ինչը հնարավորություն կտա նշանակալիերոն ամրապնդել հայ փաստաբանների և իրավապաշտպանների կարողությունները խտրականության չենթարկվելու իրավունքը կիրառելու հարցում»,- նշել է դեսպան Օլեքսանդր Պավլյուկը: Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության դեկավար Տրայան Հրիսթեան ընդգծել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի և Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի կիրառման կարևորությունը և դասավանդողներին մաղթել է հաջողություններ իրենց գիտելիքները փոխանցելու հարցում: ՀՀ փաստաբանների պալատը հանդիսանում է տեղական մակարդակով այս ծրագրի հիմնական գործընկերը:

Այս միջոցառումը կազմակերպվել է ԵՄ և ԵԽ համատեղ «Փաստաբանների և իրավապաշտպանների կարողությունների ամրապնդումը՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (ՄԻԵԿ) և Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի (ՎԵՍԽ) ներպետական կիրառման նպատակով» ծրագրի շրջանակներում: Հիշատակված տարածաշրջանային ծրագրի իրականացումն ընդգրկում է Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Մոլդովան, Ռուսաստանի Դաշնությունը և Ուկրաինան:

 ՀՀ Փաստաբանների պալատ

Մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728