Անիում 1965թ. պեղումների ժամանակ հայտնաբերված հնադարյա իրերը ցուցադրության համար տեղափոխվել են Կարսի թանգարան: Այդ իրերն ունեն առնվազն 2000 տարվա վաղեմություն: Գրում է «Հուրիեթ» թերթը:
Կարսի թանգարանի տնօրեն Նեջմեթին Ալփը ասել է, որ ամբողջ Անի քաղաքը առաջին կարգի հնագիտական տարածք էր հայտարարված, իսկ նրա շրջակա վայրերը՝ 3-րդ կարգի «1965թ. սկսած այնտեղ պեղումներ են իրականացվում: Այդ ընթացքում հայտնաբերված կավե, մետաղյա, ապակյա գործերը և մետաղադրամները կցուցադրվեն Կարսի թանգարանում: 1965թ. պեղումները սկսվել են պրոֆեսոր Քեմալ Բալթանի ղեկավարությամբ: 1984-2004թթ. այն ղեկավարել է պրոֆեսոր Բեյհան Կարամաղարլըն: 2005թ. հինգ տարի պեղումներն առաջնորդել է պրոֆեսոր Յաշար Չորօղլուն: Կարսի թանգարանի տնօրինությունը 2001թ. նույնպես ղեկավարում է պեղումները»:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ
Կարդացեք նաև