Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գեներալ Գիզիրյանին փոխարինեցին գեներալ Ցոլակյանով

Փետրվար 08,2014 19:30

Այսօր տեղի ունեցավ Գյումրու  Միքայել Նալբանդյանի պետական մանկավարժական ինստիտուտի կառավարման խորհրդի նիստը, որի օրակարգում դրված էր  նաև կառավարման խորհրդի նախագահի ընտրության հարցը: Նշենք, որ չնայած 2013 թվականի  փետրվարի 19-ին տեղի ունեցած   նախագահական ընտրություններից հետո գեներալ Աշոտ Գիզիրյանը հրաժարվեց Շիրակի մարզպետի պաշտոնից, քանի որ իրեն թույլ չէր տվել կեղծիքներ կատարելու միջոցով ձայներ ապահովել ՀՀԿ-ական Սերժ Սարգսյանի համար, սակայն մինչև օրս մնում էր այս բուհի կառավարման խորհրդի նախագահը:

Այսօր կառավարման խորհրդի  անդամները բաց քվեարկությամբ, միաձայն նախագահ ընտրեցին նոր մարզպետին` գեներալ  Ֆելիքս Ցոլակյանին, ով հպարտությամբ նշեց, որ ինքը մանկավարժի ընտանիքից է և մանկավարժությամբ էլ զբաղվել է: Նա ասաց, որ որոշ չափով տիրապետում  է բուհում առկա խնդիրներին և կատակեց, թե համատեղ աշխատելիս վնաս չի տա բուհին:

Ի դեպ, կառավարման խորհրդի  կազմում ընդգրկվեց ոչ միայն Ֆելիքս Ցոլակյանը, այլև  Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետ Սահակ Մինասյանը, ով, ինչպես հայտնի է, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փոխարեն այժմ ղեկավարում է Շիրակի մարզի ՀՀԿ կառույցը:

Կառավարման խորհրդի նիստի օրակարգում հաշվետու զեկույցով հանդես եկավ նաև բուհի ռեկտոր Վարդևան Գրիգորյանը, ով 2013-2014 թվականներին կատարված աշխատանքի մասին խոսելուց զատ, անդրադարձավ նաև բուհի խնդիրներին, ուսանողների թվի նվազմանը: Իսկ հարց ու պատասխանի ժամանակ կառավարման խորհրդի նորընտիր նախագահ պարոն Ցոլակյանը  հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է այսքան ցածր բուհի աշխատակիցների աշխատավարձը:

Այս թեմային կանդրադառնանք առաջիկայում:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. Ս///ՃՃՃՃ says:

    Լավ կլինի գեներալ-մարզպետը զբաղվի այն ինստիտուտի դարավոր ախոռների մաքրմամբ:Այդ կրթօջախը կարգի հրավիրելու համար պետք է քանդել ընտանիքով խոպան եկած դասախոսների համակարգը,որոնց գլխավոր նպատակն է պաշտոններ զբաղեցնելը և այն իրենց զավակներին փոխանցելը:

  2. կանբիզ says:

    Բայց դրանցից ազատվելը հնարավոր է?դրանք հանրաճանաչ գրողներ են՝ռեկտոր հանողներ. =D .մի ամբիոնի վարիչ կա,որը հպարտանում է,որ երկու ռեկտորի է գործից հանել……..երևի դրա համար է Վ.Գրիգորյանը նրանից վախենում,համ էլ շնորհակալությունը լիովին մատուցելու համար նորից է նրան ամբիոնի վարիչ դարձնելու,որ մինչև 70 տարեկանը իշխի.

  3. Grigor says:

    Հարգելի պարոն Ցոլակյան, ինչի մասին ստորև կներկայացնենք, արդեն ինտերնետային լրատվամիջոցներում հրապարակումներ եղել են, սակայն Ձեր ուշադրությունը խնդրո առարկայի վերաբերյալ խիստ կարևորում ենք, քանի որ ի պաշտոնե հարցը նաև Ձեր տիրույթում է:
    Ինստիտուտի մի շարք ամբիոններում հայտարարվել են ամբիոնների վարիչների ընտրություններ և զարմանալիորեն 1992 թվականից մինչև հիմա անընդմեջ գործող ամբիոնի վարիչ, դոցենտ, մասնագիտական և աշխատանքային խիստ բացասական նկարագրով հայտնի Ելենա Վարդանյանը պետք է շարունակի իր պաշտոնավարությունը, երբ արդեն թոշակային տարիքում է, 2 տարի ստանում է թոշակ և 2014 թվականի ապրիլին լրանում է նրա 65-ամյակը: Ելենա Վարդանյանի թեկնածությունն ուղղակիորեն պաշտպանվում է ռեկտորի կողմից և ինչքան էլ վերջինս հայտարարի, որ ընտրությանը կարող են մասնակցել այլ դոցենտներ, դա պարզապես դեմագոգիա է, քանի որ գիտխորհուրդը առաջնորդվում է ռեկտորի ցուցումներով: Վերոնշյալ անձը նաև հանրային խորհրդի անդամ է և այնտեղ նույնպես աչքի է ընկնում իր բացասական հատկություններով, նեղ անձնական շահադիտությամբ և անգործությամբ:

  4. Karine says:

    Վայյյյյյյյյյյյյյյյյյյյյյյյյյյյյյյ…………ես ավարտել եմ 1996 ինքն էր մինչև հմի էլ ըդիկ??????????????????…………..էլի էդ կնիկը ամբիոնի վարիչչչչչչչչչչչչչչչչչչչչչչչչչչչչ…..ուսանող ժամանակներս կյանքներս կերավ…………….մենակ ըդոր եմ իրա ռուսաստանի պատմության համար փող տվել….առարկանել չիդեր……….չեռնակ ձեզի ժող ջան…..

  5. ՆԱԽԿԻՆ ՈՒՍԱՆՈՂ says:

    22 ՏԱՐԻ ԱՄԲԻՈՆԻ ՎԱՐԻ՞Չ:ՄԱՐԴ ՊԵՏՔ Է ՄԻ ՔԻՉ ԷԼ ՈՒՐԻՇՆԵՐԻՆ ՇԱՆՍ ՏԱ:ՊԱՐԶՎՈՒՄ Է ԱՅԴ ԱՄԲԻՈՆՈՒՄ ՈՒՐԻՇ ԱՐԺԱՆԻ ՄԱՐԴ ՉԿԱ:ՔՍԱՆ ՏԱՐՈՒՑ ԱՎԵԼ Է ՄԻԱԿ ԱՐԺԱՆԻՆ ԻՆՔՆ Է ՈՒ ԻՐԱ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ:ՄԻԱԿ ԲԱՆԸ ՈՐ ՀԻՇՈՒՄ ԵՄ ՆՐԱՆԻՑ,ԵՐԲ ՍՈՎՈՐՈՒՄ ԷԻ ՆՐԱ ՀԱՑ ՈՒ ՊԱՆՐՈՎ ԲՐԴՈՒՋՆ ԷՐ,ՈՐ ՁԵՌՔՆ ԱՌԱԾ ՄԱ ԷՐ ԳԱԼԻՍ ՖԱԿՈՒԼ ՏԵՏՈՎ ՄԵԿ:

  6. syuzi says:

    Եվ ինչ՞ է պատասխանել մեր հարգարժան ռեկտորը,ինչու՞է այդքան ցածր,,,,,,,

  7. gevorg says:

    Լավ հարց էր..երևի ասել է,որ ուսանող չունենք…ամենացածր աշխատավարձներից մեկը ՀՀ պետական բուհերի շարքում:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728