Երթ-հավաք Վանաձորում` ընդդեմ պարտադիր կուտակայինի:
Այսօր Վանաձորյան «Նախաձեռնություն ընդդեմ կուտակայինի» խմբի անդամները, ինչպես եւ խոստացել էին, Վանաձորում երթ-հավաք էին կազմակերպել:
Կարդացեք նաև
Երթ-հավաքին միացել էին նաեւ «Դեմ եմ» եւ «Ստոպ» նախաձեռնությունները: «Մենք բոլորս մեր աշխատավարձերի սեփականատերերն ենք, եւ իրենց կառավարություն համարող մարդիկ ապօրինի կերպով, հակասահմանադրական օրենքներով, մեթոդներով մեզնից խլում են մեր սեփականությունը»,-այսօրվա իր ելույթում նշեց Վանաձորյան «Նախաձեռնություն ընդդեմ կուտակայինի» խմբի անդամ Տիգրան Սիմոնյանը: Նա կոչ արեց վերջ տալ տիրող անօրինականություններին: «Երբ մեր շարժումը սկսվեց, սկսվեց մի նամակով, մի քանի տասը հոգով, ասում էին` մի քանի անհեթեթներ, բայց արի ու տես, որ անհեթեթները ոչ թե մենք ենք, ոչ թե հասարակությունը, այլ անհեթեթները հենց իրենք են: Սա անհեթեթություն չէ, այլ անհեթեթությունն այն կառավարությունն է, որ գրում է այնպիսի օրենքներ, փաթաթում ժողովրդի գլխին, որ ժողովուրդը ստիպված արտագաղթի, ապրելու հնարավորություն չունենա, բայց մենք դեմ ենք դրան, մենք պայքարելու ենք դրա դեմ, մենք հաղթելու ենք: Սա պայքար է հանուն արդարության»,-իր ելույթում նշեց «Ստոպ» նախաձեռնության անդամ, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության վարչության ատենապետ Գերասիմ Վարդանյանը:
Մանրամասները` տեսանյութերում:
Ելույթներ ունեցան նաեւ Վանաձորյան «Նախաձեռնություն ընդդեմ կուտակայինի» խմբի անդամներ Հովհաննես Ղազարյանը, Ռազմիկ Էվոյանը, Տիգրան Սիմոնյանը, «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Տիգրան Մարտիրոսյանը եւ այլք:
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ