Police.am. Փետրվարի 7-ին, ժամը 17.45-ին, ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժնում ահազանգ է ստացվել, որ Թամանցիների փողոցում գտնվող ավտապահեստամասերի խանութի դիմաց երկու քաղաքացի ընկել են ավտոյուղի ցիստերնի մեջ:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 14.00-ի սահմաններում Արին-Բերդի փողոցի թիվ 2 հասցեում գտնվող հիմնարկության տարածքում` տնօրեն Մախսուդը և պահակ Արմենը /մնացած տվյալները պարզվում են/ փորձանմուշ վերցնելու նպատակով բացել են 20 տ տարողությամբ մետաղյա տարան` լցված մոտ 1 տ օգտագործված յուղով, որի ընթացքում, չպարզված պայմաններում, նրանք ընկել են տարայի մեջ և խեղդվել:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն: