Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Բոստանջյանը` Որոտանի ՀԷԿ-ի վաճառքի մասին. «Եփած հավի ծիծաղն էլ է գալիս»

Փետրվար 08,2014 17:22

Aravot.am-ի հետ զրույցում տնտեսագետ Վարդան Բոստանջյանն անդրադարձավ  ԱԺ-ում արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հայտարարությանը, ըստ որի` Որոտանի ՀԷԿ-ը ոչ թե Կառավարությունն է վաճառել, այլ «Որոտան» ՓԲԸ-ն, ու նաեւ  Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի այն մեկնաբանությանը, որն էլ ասում էր, որ Կառավարությունն է վաճառել այն, քանի որ Որոտանի ՀԷԿ-ը արդեն 40 տարեկան է, իսկ նման կասկադների համար լուրջ կապիտալ ներդրումներ են պետք, որն էլ չկա:

Վարդան Բոստանջյանը, պատասխանելով մեր հարցին, կարո՞ղ է մի օր էլ նույն կերպ Ատոմակայանը որոշի ինքն իրեն վաճառել, հետեւյալն ասաց. «Կարելի ասել, որ նման կառավարման պարագայում ոչինչ բացառված չէ, ու ամեն ինչ կարելի է վաճառել: Ակնհայտ է, որ այդ ամենը լսելով եփած հավի ծիծաղն էլ է գալիս, քանի որ Որոտանի ՀԷԿ-ը վաճառել է գոյություն չունեցող ինչ-որ մեկը, մի՞թե պարզ չէ, թե ինչպես է դա արվել: Ատոմակայանն էլ կվաճառվի, ամբողջ Հայաստանի Հանրապետությունն էլ: Արմեն Մովսիսյանն էլ, ոչ թե բանից անտեղյակ է, այլ  ասել է այն, ինչն իրեն է հարմար: Բոլոր գործարքներն արվել  են գաղտնի ձեւով»:

 

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728