Նախորդ երկու շաբաթների համեմատ, հակառակորդի հետ շփման գծում նկատվել է լարվածության որոշակի թուլացում, որը հիմնականում պայմանավորված էր հայ զինվորի զգոնության և առաջնագծում վերջինիս պարտադրող լինելու հանգամանքով:
Ընդհանուր առմամբ, փետրվարի 2-ից 8-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 350 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3.500 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և պատասխան քայլեր ձեռնարկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
ՊԲ Լրատվության և քարոզչության բաժին