Լրահոս
Օրվա լրահոսը

Civil.ge. 17 միլիոն եվրո Վրաստանին ԵԽ-ից՝ գործողությունների ծրագրի համար

Փետրվար 08,2014 15:32

Եվրոմիության գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդը հունվարի 6-ին այցելել էր Թբիլիսի ԵԽ-ի Վրաստանում իրականացվելիք երկու տարվա գործողությունների ծրագրի մեկնարկի համար, որի բյուջեն կազմում է 17 միլիոն եվրո: Հայտնում է «Սիվիլ.ջե» լրատվականը:

Այդ գումարը ուղղվելու է 34 նախագծերի վրա այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են` մարդու իրավունքները, անկախ դատական համակարգը, բանտային համակարգը, ոստիկանության բարեփոխումները, արդյունավետ կառավարումը, ընտրությունները, ԶԼՄ-ի ազատությանը, տեղական ժողովրդավարությանը, վստահության վերականգնման մեխանիզմներին, հանդուրժողականությանը և հակախտրական քաղաքականությանը:

ԵԽ-ն հայտնել է, որ գործողությունների ծրագիրը «բազմակողմանի և շարունակական համագործակցության փաթեթ է, որը կնպաստի ազգային օրենսդրությանը, ինստիտուտներին և ԵԽ չափանիշներին համապատասխանելուն»:

«Երկիրը մեծ ջանքեր է գործում, որպեսզի ԵԽ չափանիշները տեղափոխի ազգային օրենսդրության մի շարք ոլորտներ: Այն կարևոր բարեփոխումներ է իրականացնում ու պատրաստ է իրականացնել: Գործողությունների ծրագիրը նախատեսված է, որպեսզի այդ ցանկությունը վերաճի իրականության», – հայտնել է Յագլանդը:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728