«Փուլ առ փուլ լարվածություն է նկատվում սահմանի վրա, սա ընդհանրապես կարելի է կապել որեւէ կարեւոր միջոցառման հետ, այս դեպքում կոնկրետ արտգործնախարարների հանդիպումն էր, եթե նայում ենք լարվածության ժամանակագրությանը ընդհանրապես դեպքերի ընթացքին տեսնում ենք, որ նմանատիպ միջադեպեր լինում են այն ժամանակ, երբ որ ինչ-որ կարեւոր իրադարձություն է տեղի ունենում, դա կարող է լինել նախագահական ընտրություններ, խորհրդարանական ընտրություններ, նախագահների հանդիպում, արտգործնախարարների հանդիպում, կապ չունի ձեւաչափը, այս դեպքում Ադրբեջանը փորձում է որոշակիորեն ճնշում գործածել Հայաստանի վրա եւ, ինչո՞ւ չէ, ստուգել նաեւ հայկական Զինված ուժերի զգոնությունը»,- այսօր՝ փետրվարի 8-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը:
Նա նշեց, որ Ադրբեջանը տարբեր տեսակների զինատեսակներ է ձեռք բերում, ավելացնում է իր ավիացիոն պարկը, իսկ Հայաստանը պետք է զգոնությամբ հետեւի դրան եւ համապատասխան քայլեր ձեռնարկի:
Անդրադառնալով Օլիմպիական խաղերին՝ արաբագետ Սարգիս Գրիգորյանը հայտարարեց, որ խաղերը չեն դառնա պատճառ, որ Սիրիայում ռազմական գործողությունները դադարեն.
«Իսլամիստների համար դա՝ որպես բարի կամքի դրսեւորման կամ ռազմական գործողությունները դադարեցնելու պատճառ չի կարող հանդիսանալ, առավել եւս, որ Սոչիի Օլիմպիական խաղերի հետ կապված արդեն կովկասյան իսլամական կառույցներից եղել են հաղորդագրություններ, որ նրանք փորձելու են Սոչին դարձնել դժոխք»:
Կարդացեք նաև
Ամի Չիչակյան