Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի վարչության նիստ

Փետրվար 08,2014 15:15

Փետրվարի 8-ին տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի վարչության նիստ:

Կոնգրեսի` ԱԺ պատգամավորներ Արամ Մանուկյանը, Լևոն Զուրաբյանը և Գագիկ Ջհանգիրյանը ներկայացրել են Ազգային ժողովում ընթացող վերջին զարգացումները, ոչ իշխանական մյուս ուժերի հետ համագործակցած գործունեության մանրամասները:

Լևոն Զուրաբյանը ներկայացրել է հաղորդում ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի, դրա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների և հանդիպումների վերաբերյալ:

Արամ Մանուկյանը ներկայացրել է Եվրախորհրդարանի պատգամավորների, Եվրոպայի լիբերալ դեմոկրատների կուսակցության նախագահ Գրահամ Վաթսոնի հետ ունեցած հանդիպումների վերաբերյալ հաղորդում:

Վարչության անդամ Ավետիս Ավագյանը ներկայացրել է հաղորդում Չարենցավանի տարածքային կառույցի հիմնադիր ժողովի անցկացման մասին: Վարչությունը հաստատել է խորհրդի նորընտիր նախագահ Արտավազդ Այվազյանին:

Նիստում քննարկվել է մարտի 1-ի հանրահավաքի նախապատրաստական միջոցառումների ծրագիրը:

Տեղի է ունեցել քաղաքական իրավիճակի վերաբերյալ քննարկում:

Հայ Ազգային Կոնգրես

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728