Ինչպես Aravot.am-ում տեղեկացրել ենք, Երևանի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվում է քաղաքացիական գործն ըստ հայցի` Գոհար Աղաջանյանն ընդդեմ «Ռ և Պ ՍԿԷՆԱՌ» առողջության վերականգնողական կենտրոն ՍՊԸ-ի `գումարի բռնագանձման պահանջի մասին: Հայցվորի դուստրը ունենալով լսողական խնդիրներ, բուժման նպատակով դիմել էր նշյալ կազմակերպությանը, վերջինն էլ պարտավորվել է մատուցել ծառայություն, սակայն այն ոչ պատշաճ կատարելու արդյունքում քաղաքացու լսողությունն վատթարացել է : «Ռ և Պ ՍԿԷՆԱՌ» առողջության վերականգնողական կենտրոն ՍՊԸ-ի ներկայացուցիչն է ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Արմինե Ղասաբողլյանը: Նա տեղեկացրեց, որ ծանոթանալով ներկայացված հայցին, դրան կից ուղարկված փաստաթղթերին իր կողմից ներկայացվել է հայցադիմումի պատասխան և մի շարք գրավոր փաստաթղթեր, որոնք հիմնովին ժխտում են վերը հիշատակված պնդումը: «Երեխան նախքան իմ վստահորդ կազմակերպությանը դիմելն ունեցել է լսողական խնդիրներ, որի բուժման կապակցությամբ դիմել է տարբեր հաստատությունների, սակայն արդյունք չի ստացել: Որպես ասվածի ապացույց ներկայացվել է 29.10.2010թ. աուդիոգրաման, համաձայն որի՝ պատասխանողի երեխայի լսողությունը եղել է 5 db-ից մինչև 40 տարբեր հաճախականությունների վրա: Մինչև «Ռ և Պ ՍԿԷՆԱՌ» առողջության վերականգնողական կենտրոն դիմելը, համաձայն 10.08.2012թ-ի աուդիոգրամայի երեխայի լսողությունը վատթարացել է , տարբեր հաճախություններում 15-20 db-ով: 16.08.2012թ-ին դիմել է «Ռ և Պ ՍԿԷՆԱՌ» առողջության վերականգնողական կենտրոն : Բացի լսողական խնդիրներից՝ աղջնակի մոտ ախտորոշվել է նաև դյուրագրգռություն, կոկորդում քերոց, ձայնի կոշտացում, գխտոցներ, ցավեր ողնաշարի գոտկային հատվածում: Հիվանդը անցել է կոմպլեքս հետազոտություն: Ախտորոշվել է ` սենսոնևրալ ծանրալսողություն, միջկողային նևրալգիա, վեգետո- անոթային դիստոնիա, Adenovirus , կատարյալ գաստրիտ, դիսբակտերիոզ, ճիճվակրություն: Լաբորատոր հետազոտությունները հաստատել են դիսբակտերիոզը: Վերոգրյալ գանգատներով երեխան ընդունվել է կենտրոն և ստացել համապատասխան բուժում»,-ասում է բժշկի ներկայացուցիչը: Ըստ նրա էլ, երեխային նախազգուշացվել է, որ հիվանդության բուժումն ամբողջությամբ հնարավոր չէ, սակայն հնարավոր է պահպանել և որոշակի տոկոսային հարաբերությամբ բարելավվել լսողությունը, ինչն արդեն իսկ տվյալ հիվանդության առկայության պարագայում կդիտվի որպես հաղթանակ : «Հիվանդի մայրը ՝ Գոհար Աղաջանյանը, քաջատեղյակ լինելով վերոգրյալի մասին, համաձայնվել է բուժման կուրսը սկսել, միաժամանակ վերջինին նախազգուշացվել է, որ բուժման կուրսը պետք է կրկնել 3-4 ամիս անց, որպեսզի արդյունքը պահպանվի: Փոխադարձ համաձայնությամբ 16.08.2012թ-ից մինչև 09.10.2012թ-ը հիվանդն անցել է կոմպլեքս բուժման կուրս, մատուցվել են հետևյալ ծառայությունները` 1. Կոմպլեքս ախտորոշում, 2. -թերապիա /միանվագ սեանս/ -20 , 3. «Չակրա» սարքով լսողական նյարդի էլեկտրոխթանում /մ.ս./ -204. Տրանսկրիանալ էլեկտրոխթանում /մ.ս. /-10. 5.ստաբիլոգրաֆիա Ստաբիլան -2 /մ.ս./ -10, 6. մերսող մահճակալ և նեֆրիտային ինֆրակարմիր պրոյեկտոր /մ.ս. /-17: Նախքան բուժումը ախտորոշվել է հետևյալը` լսողական նյարդի էլեկտրահաղորդականության շեմի փոփոխությունը «Չակրա» սարքով էլեկտրականացման ընթացքում` 1.Սեանս 1-րդ աջ ականջ /8 чм. Ток / ձախ ականջ /8 чм. Ток/:Բուժման ընթացքում ախտորոշվել է հետևյալը`Սեանս 10-րդ աջ ականջ /7 чм. Ток / ձախ ականջ /7 чм. Ток/, սեանս 20-րդ աջ ականջ /6 чм. Ток / ձախ ականջ /6 чм. Ток/:
Բուժման կուրս անցնելու ընթացքում 26.09.2012թ-ին կատարվել է աուդիոգրամա, համաձայն որի հիվանդի լսողությունը լավացել է 10-25 db տարբեր հաճախականությունների վրա» դատարան ներկայացրած պատասխանում նշել է փաստաբանը: Վերջինը համաձայն չէ այն մտքին, թե հիվանդի վիճակը որևէ փոփոխության չի ենթարկվել` ընդհանրապես չի լավացել. «ասվածը պարզապես անհեթեթություն է»:
Բուժկենտրոնի ներկայացուցիչը նաեւ գտնում է, որ եթե հիվանդը դուրս է գրվել լավացումով. «Եթե վերջինս գոհ չլիներ մատուցված ծառայությունից , ապա չէր վճարի, իսկ այդ հնարավորությունը նա ունեցել է, նկատի ունենալով, որ գումարը վճարվել է ոչ թե միանվագ, այլ մաս –մաս»: Խոսքը 535.000 ՀՀ դրամի մասին է, որը Ա.Ղասաբողլյանի. «Գումարը ոչ թե ինչպես կողմի ներկայացուցիչն է նշել վճարել է համոզելով, այլ ազատ կամքի դրսևորմամբ, ինչի ապացույցը հենց այն է, որ գումարը վճարվել է մաս-մաս, կամ եթե նա համաձայն չէր 09.12.2012թ-ին տրված էպիկրիզի հետ, ապա չէր ստորագրի ծառայության մատուցման հաշիվը, առավել ևս որ այնտեղ կար «հիվանդը դուրս է գրվել լավացումով» եւ «ծառայության մատուցման նկատմամբ ծառայություն ստացողը առարկություններ չունի» գրառումը»:
Ի դեպ, հիվանդի մոր ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Մուրադ Ասրյաննն ասել էր, թե հաշիվ ապրանքագրի տակ դրված ստորագրությունն հիվանդի մորը չի պատկանում: Բժշկի ներկայացուցիչն ասում է, որ իր միջնորդությամբ դատաձեռագրաբանական փորձաքննություն է նշանակվելու: Դատարանը բավարարելով միջնորդությունը, գործի վարույթը կասեցրել է: Փաստաբանն ասում է, որ չնայած պատճառված ինչպես բարոյական, այնպես էլ նյութական վնասին իր վստահորդ կազմակերպությունը որևէ քայլ չի կատարել Աղաջանյանին մուտ մատնություն կատարելու համար քրեական պատասխանատվության ենթարկելու համար, սակայն լրատվամիջոցներին սուտ տեղեկություն տրամադրելուց հետո այժմ նախապատրաստվում է հաղորդում:
Կարդացեք նաև
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ