22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ կառավարական օթյակում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողքին նստած էր կարմիր վերարկուով մի երիտասարդ կին:
REGNUM գործակալությունը տեղեկացնում է, որ այդ գեղեցկուհին ռուս մարզուհի, 2009 թվականին բոբսլեյի Ռուսաստանի ազգային հավաքականի անդամ Իրինա Սկվորցովան էր, որը նույն տարվա նոյեմբերի 23-ին Գերմանիայի Քյոնինգզեե քաղաքի մրցուղում խոշոր վթարի էր ենթարկվել եւ ստացած վնասվածքների պատճառով հեռացել պրոֆեսիոնալ սպորտից: Այժմ Սկվորցովան աշխատում է որպես հեռուստահաղորդավար:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ