Երեկ երեկոյան կայացած 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությունն ամբողջ աշխարհում հեռուստացույցով դիտել է 3 միլիարդ մարդ: Իսկ «Ֆիշտ» ստադիոնում արարողությանը ներկա է եղել 40 հազար հանդիսական:
Մինչեւ օլիմպիական գլխավոր ստադիոն հասնելը, օլիմպիական ջահը անցել է 65 հազար կիլոմետր ճանապարհ:
«Ֆիշտ» ստադիոնում առաջին ջահակիրը եղավ թենիսիստուհի Մարիա Շարապովան: Նա ջահը փոխանցեց ձողացատկորդուհի Ելենա Իսինբաեւային, որից ջահն ընդունեց ըմբիշ Ալեքսանդր Կարելինը: Նա իր հերթին այն փոխանցեց գեղարվեստական մարմնամարզուհի Ալինա Կաբաեւային: Իսկ ստադիոնում օլիմպիական կրակը վառելու պատիվը վստահվեց ռուս լեգենդար մարզիկներ, օլիմպիական եռակի չեմպիոններ, հոկեիստ Վլադիսլավ Տրետյակին եւ գեղասահորդուհի Իրինա Ռոդնինային:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև