Վթար` խրախճանքից հետո
Ժամանակին աշխարհներ նվաճած ու լեգենդ դարձած ծանրամարտիկ Յուրի Վարդանյանը, չինովնիկ` նախարար դառնալով, մտավ նաեւ ինքն իրեն վարկաբեկելու ու հեղինակազրկելու փուլ: Վատահամբավ իրականություն ձեւավորող մի դեպք էլ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի կյանքում գրանցվել է 2013 թվականի վերջում, որը, սակայն, առանձնապես չի ազդարարվել:
Մեր աղբյուրների տեղեկացմամբ՝ Յուրի Վարդանյանը հաճախ է լինում Տավուշի մարզի Դիլիջան եւ Իջեւան քաղաքների անտառապատ մատույցներում գտնվող ռեստորաններում: Ականատեսները նրան տեսել են «Մերսեդես» մակնիշի մեքենայով եւ դատելով պահվածքից` թեթեւ վարքի տեր աղջիկների հետ: Ասում են, որ նախարարին հաճախ ընկերակցում է նաեւ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի ոստիկանապետ Գարիկ Դալլաքյանը` առավել հայտնի է «Պիստոն Գարիկ» անունով:
Եվ ահա 2013 թվականի դեկտեմբերի կեսին Յուրի Վարդանյանն ու նրան ուղեկցող աղջիկները Դիլիջանի թունելից ոչ հեռու «Մերսեդես» մակնիշի մեքենայով բախվել են ձու տեղափոխող «Ֆորդ» մակնիշի 163ՍՏ65 համարանիշի մեքենային: «Ֆորդում» եղել են մթերք տեղափոխող ընկերության (ընկերության անունը մեզ հայտնի է) աշխատակիցներ Արարատ Օթարյանն ու Աշոտ Էվինյանը: Ասում են՝ Յուրի Վարդանյանը անսթափ է եղել: Նախարարի հեռախոսազանգով անմիջապես դեպքի վայր է ժամանել նշված Գարիկ Դալլաքյանը` չնայած դեպքը եղել է ոչ Բերդի տարածաշրջանում: Ականատեսները ենթադրում են, որ Դալլաքյանի արագ ժամանելը նշանակում է, որ նա եւ Յուրի Վարդանյանը նոր էին բաժանվել` քիչ առաջ միասին էին եղել: «Ֆորդի» ուղեւորներին համոզել են չբողոքել` պայմանով, որ կհոգան բոլոր վնասները: Այդպես էլ արել են: Վթարը չի ձեւակերպվել, իրավական գնահատական չի տրվել, ապահովագրական ընկերություններին չեն կանչել, նախարարը ուղեւորվել է Երեւան, իսկ կոտրած ձվերով «Ֆորդը» տեղափոխել են Բերդ: Վնասները հոգացել են՝ ընդհանուր մոտ 700 հազար դրամ: Գարիկ Դալլաքյանն էլ մի առիթով մտերիմների շրջապատում նեղսրտել է, որ այդ մեծ ծախսը միայն ինքն է հոգացել: Նախարարին, բնականաբար, Դալլաքյանն իր դժգոհությունները երես առ երես չի ներկայացնում: Բանն այն է, որ ժամանակին նա Տավուշի մարզկենտրոն Իջեւանի ոստիկանապետն էր, աշխատանքից ազատվեց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ու Բերդում նորից աշխատանք գտավ միայն Յուրի Վարդանյանի միջնորդությամբ:
Կարդացեք նաև
Սույն միջադեպը եւ Դիլիջան ու Իջեւան քաղաքների անտառապատ մատույցներում իր հաճախ լինելու փաստը մեզ հետ զրույցում Յուրի Վարդանյանը հերքեց: «Չի եղել նման բան, ես առաջին անգամ եմ լսում»,- ասաց նախարարը` վստահեցնելով, որ «ինչ-որ մի տեղ սխալմունք կա»: Մեր աղբյուրը, սակայն, պնդում է, որ անգամ որդու` թմրանյութերի հետ կապված սկանդալային պատմությունները չեն ազդել նախարարի կերուխումների հաճախականության վրա:
Հիշեցնենք, որ 2013 թվականի հոկտեմբերին Յուրի Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը, կալանավորվեց: Նրան մեղադրանք առաջադրվեց Քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասի եւ 215 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ «առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը» եւ «թմրամիջոցների մաքսանենգությունը»: Ըստ մեղադրական եզրակացության՝ Դավիթ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. հոկտեմբերի 4-ին՝ ժամը 19:20-ից մինչեւ հոկտեմբերի 12-ի ժամը 01:31-ն ընկած ժամանակահատվածում, ԻԻՀ-ում առանց իրացնելու նպատակի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերի` ընդհանուր 106 գրամ կշռով «հաշիշ» տեսակի թմրամիջոց, որից 7,0 գրամ կշռով թմրամիջոցը փաթաթել է ռետինե մատնոցների մեջ ու կուլ տվել, իսկ 99,0 գրամը պահել է ձեռքի պայուսակում եւ հոկտեմբերի 12-ին՝ ժամը 01:31-ի դրությամբ, մաքսանենգ ճանապարհով՝ մաքսային հսկողությունից թաքցնելով, ՀՀ պետական սահմանի Մեղրիի անցակետով թմրամիջոցն ապօրինի տեղափոխել է ՀՀ: Այս սկանդալային պատմությունից հետո Յուրի Վարդանյանը, շատերի համար զարմանալիորեն, հրաժարական չտվեց: Իսկ ՀՀ ԱԺ-ում 2014 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ խորհրդարանի նկատմամբ իրեն անհարգալից պահեց:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
Ինձ թվում է չարժի անցնել էթիկայի բոլոր սահմանները:Մարդուն սևացնելու նպատակը ո՞րն է, այն էլ մի մարդու, ով տարիներ շարունակ եղել է հայ ժողովրդի պարծանքը:Ամեն ինչի մասին չէ, որ պիտի գրել, կամ էլ սա՞ է խոսքի ազատությունը:Ի դեպ, վերջին շրջանում իմ դուրն էլ չի եկել Յ.Վա րդանյանի պահվածքը, բայց…Մի քիչ ողջախոհ ու ներողամիտ պիտի լինել:Ահա ինչու միշտ ասում եմ՝ աշխարհը ոչ թե գեղեցկությունը կփոխի, այլ բարությունը:
Սպարտակ ՋԱՆ, երևի Յ. Վարդանյանին մեղադրել որդու մեղքերի ( իմ համար ամենաստոր հանցագործության ) համար պետք չէ, բայց ինչ գործ ունի Հայ անունը լավագույնս ու հնարավորինս բարձր աշխարհում հնչեցրած մարդը կառավարությունում: Եթե նա լիներ, ասենք իր անվան, իր միջոցներով (հաստատ ունի) կառուցած մարզադպրոցի տնօրեն ու հարբած ավտովթարի պատճառ դառնար, կասեինք. է Ս. Ս.-ի լաճը “դեղի տակ” էս արեց, Նվի-ի թուլեն էլի “դեղի տակ” էն արեց, է թող Յ. Վարդանյանն էլ քեֆը լավ ՁՈՒ ջարդի:
Բայց երևի ոչ դու, ոչ էլ առավել ևս Յ. Վարդանյանը չեն հասկանում ինչ ասել է ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ լինելը:
Մի խոսքով, Դուք ինձ ճիշտ չեք հասկացել:Կառավարության անդամ լիելն էլ իմ ասածի հետ հեչ կապ չունի:Ընկածի վրայով չարժե քայլել:
Spartak, խնդրում եմ չնելանաս, բայց քո կարծիքը մեղմ ասած՝ ճիշտ չէ։ Յ. Վարդանյանը լինելով իմ
հասակակիցը, ես նրա ամեն մի հաջողություն համարել եմ իմը, թեպետ նրա հետ ոչ մի կապ չունեմ։
Արդյոք այդքան բարձր է այդ վայելքները, որը նա փոխարինում է իր փառաբանց անվան հետ։ Էլ
որտեղ մնաց մարդկային արժանապատվությունը։ Արդյո՞ք պատահական է նրա որդու հանցագործ
վարքը, և վերջապես եթե ամեն մեկին արդարցնենք, ապա ու՞ր կգլորվենք, որ հիմա գլորվում ենք։
Նման տրամաբանությամբ՝ Գարեգին Բ-ին պետք չէ քննադատել, որևհերև նրան սրբազան ենք կոչում։ Սերժիկին պետք չէ քննադատել, որևհետև նրան նախադահ ենք կոչում։ Սաշիկին պետք չէ
քննադարել, որևհերև Սերժիկի եղբայրն է, և այսպես շարունակ, մինչև տիրող քաոսը։
Ես այս ամենը ասում եմ՝ հոգուս ամենախորը ցավով։
Հարգելի Մաքսիմ, Յուրիին ո՞ւմ հետ ես համեմատում:Քո թվարկվածներն այդքան կա՞ն, որ համեմատվեն:Հոդվածը սկսվում է ,, Ժամանակին աշխարհներ նվաճած,, արտահայտությամբ, կարդում ես ու միանգամից հիշում այն ոգևորությունները , որ ապրում էր հայ մարդն ամեն անգամ, երբ Յուրին ռեկորդային ծանրաձող էր բարձրացնում:Հասկացանք, նախարար է, ժամանակավոր մի պաշտոն, բայց դա թույլ պիտի տա՞ լրագրողին խցկվել ինչ-որ անձնական նյուանսներ կոչվածի մեջ,խցկվի, որ իր նյութը կարդա՞ն: ,,Եղել է թեթև վարքի տեր աղջիկների հետ,,- հոդվածում բերված այս միտքն առաջինը զայրացրեց:Արդյո՞ք լրագրողական հետաքննության արդյունք է այս արտահայտությունը: Իհարկե՝ ոչ: Եթե այդպես է՝ ինչո՞ւ ես խցկվում մարդու / լեգենդար, տես հոդվածի առաջին նախադասությունը / անձնական տիրույթ:Ախր լրագրությունը սա չէ:Մարդ է, չէ՞, այն էլ ոչ երիտասարդ:Որտեղից պարզեց՝ այդ աղջիկները թեթև վարքի տեր են, թե ոչ:Իմ կռիվը սրա համար է, իսկ ինչ վերաբերում է Յուրիին, իր փոխարեն նախարարի աթոռը սիրով կփոխեի մարզչի ավելի պատվաբեր կոչումով ու կվայելեի ԼԵԳԵՆԴԱՐ-ի փառքը:
Մեծագույն ա մ ո թ ,,,,,,,,,,,,,
… …Անցըալի պատմությունը մի լուսավոր լապտեր է, որ ամեն մի ժողովուրդ ձեռքին պետք է ունենա իր ճամփեն անմոլոր գնալու համար… …Ամենայն Հաըոց Բանաստեղծը էսպես է մտածում: Եվ իրավ, ազգային հոգևոր նկարագիրը յուրահատուկ համակարգ է, որտեղ խտացված են նաև տվյալ էթնիկ ընդհանրությանը բնորոշ բարոյական, հոգեբանական մշակութային հատկանիշները: Էէէ՜հ…… Միջակությունը հասարակության ամենատռզած ու վտանգավոր մակաբույծն է: Միջակությունը ունի միյայն մի բնավորության գիծ՝ ն ա խ ա ն ձ…… Այդ գիծը մի էնպիսի մաղձ է արտադրում, որ ի վերջո կործանում է իր իսկ տիրոջը… Բայց ինչ արած, որ միջակները ամեոբայի պես են բազմանում այն էլ ի՜նչ արագությամբ: Անձը իր վարքի համար հիմք է ընդունում էթնոսի պատմությունը, մշակույթը, ազգային արժեքները, նաև հակառակը՝ ԷԹՆՈՍԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՓԱՌԱՎՈՐՎՈՒՄ Է ԱՌԱՆՁԻՆ ԱՆՀԱՏՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐՈՎ: ………… Աշխարհահռչակ ծանրամարտիկ , ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետի կոչում ունեցող, աշխարհի, Եվրոպայի բազմակի չեմպիոն, գավաթակիր, աշխարհի 43 ռեկորդներ սահմանած, 111 ոսկե մեդալների արժանացած հայորդի Յուրի Վարդանյանը ազգի պարծանքն է: Ոչ թե ԷՐ, այլ ՝ Է…… Անհատ, ով իր փառավոր ուղին կերտելիս առաջնորդվել և ա ռ ա ջ ն ո ր դ վ ու մ է անդավաճան սկզբունքներով: Այսպիսի ուղի ամեն ոք կարող է անցնել միմիյայն Տիրոջ կամոք և նախախնամությամբ…. Եվ այսօր քչփորելով, լուն ուղտ դարձնելով, պատահականությունը դ ի տ ա վ ո ր յ ա լ ա ց ն ե լ ո վ ու ենթադրություններով զուգելով , երկար տարիների վաստակ ունեցող, իր գործի մեջ պատասխանատու, պարտաճանաչ, հարգանք վայելող անձի անուն-մականունով / Գարիկ Դալլաքյան/ համեմելով հոդված ստեղծագործելն ու հանրությանը ներկայացնելը, այն էլ հ ա ճ ա խ ա կ ի օգտագործելով , , մեջբերումները ոչ այլ ինչ են, քան՝…….. սա էլ թողնենք ընթերցողին: 2013 թ. խիստ ձմեռը պատճառ դարձավ ճանապարհային երթևեկության մի շարք պատահարների, որոնցից ա յ ս մեկում մարդկային կորուստ չի եղել , եղածն էլ ընդամենը , որոնց նյութական վնասը ըստ մեր հարգելի լրագրողուհի Ն. Գրիգորյանի փոխհատուցվել է 700 000 դրամ գումարով, ուղղակի ծիծաղելի է: Իսկ թե Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի ոստիկանապետ Գարիկ Դալլաքյանի անունը շեշտելը ու՜մ էր ա յ դ ք ա ն պետք… Դիլիջանի անտառապատ մատուըցներում թփուտների տակ քողարկված ա ղ բ յ ու ր ն ե ր ը ինչ խոսք, շա՜տ լավեն աշղատում….Սակայն, սիրելի՛ Ընթերցող, պետք է նշել, որ ցեխ շպրտելով ՉԻ՛ ԿԱՐԵԼԻ զբաղվել՝ փորձելով ստահոդ փուչ ձևակերպումներով մարդկային հարաբերություններ փնովել՝ ուշադրության արժանանալու համար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2014/02/08/429686/
© 1998 – 2014 Առավոտ – Լուրեր Հայաստանից
Նույնիսկ ենթադրելով որ դեպքն իսկապես այդպես էլ եղել է, կարծում եմ չարժեր լուն ուխտ սարքել: Սա ընդհամենը պատահար է, որից ոչ մեկը երաշխավորված չէ: Նույնիսկ ուսանելի-մարդկային է երեւում այն, որ մարդը պատրաստակամորեն վերականգնել է տուժողների վնասը: Պատկերացրեք իր փոխարեն հանրահայտ լպիրշներից մեկը լիներ! Որդին, թեթեւաբարո աղջիկներ, խմիչք – սրանք գործի հետ կապ չունեն կամ ում գործն են? Մի խոսքով – չարժե հայություն անել!