Փորձաքննությունների ազգային բյուրոն շարունակում է մասնակցել տվյալ ոլորտում ԱՄՆ-ի առաջատար կազմակերպության՝ Ամերիկյան քրեագիտական կենտրոնների տնօրենների միության (ASCLD) հետ հեռուստակամուրջների շարքին։
Փորձաքննությունների ազգային բյուրոյի երկու տասնյակից ավելի առաջատար մասնագետների մասնակցությամբ հեռուստակամուրջ տեղի էր ունեցել ս.թ. հունվարի 22-ի ուշ երեկոյան (ժամագոտիների տարբերության պատճառով)։ Փորձաքննությունների ազգային բյուրոյի մասնակցությամբ ս.թ. փետրվարի 5-ի երկրորդ սեմինարը նվիրված էր քրեագիտական լաբորատորիաների աշխատանքի արդյունավետության բարձրացման խնդրին։
Զեկուցողն էր՝ 16 տարվա աշխատանքային փորձ ունեցող ԱՄՆ Լուիզիանա նահանգի քրեագիտական լաբորատորիայի կառավարիչ Ադամ Բեսնելը, ով 1,5 ժամվա ընթացքում ներկայացրեց իրենց կազմակերպության մոտեցումները վերը նշված խնդրին՝ հիմնվելով գործնական կոնկրետ օրինակների վրա։ Առցանց վեբինարի վերջում ստացվել է Փորձաքննությունների ազգային բյուրոյի աշխատակիցների կողմից ուղղված հարցի սպառիչ պատասխանը։ Հաջորդ հեռուստակամուրջը Փորձաքննությունների ազգային բյուրոյի մասնակցությամբ տեղի կունենա ս.թ. փետրվարի 26-ին։
«Առավոտ» օրաթերթ
Կարդացեք նաև
Լուսանկարը`organum-visus.com-ից