Ուղիղ 4 տարի թմբկահարված եւ երեկ մեկնարկած Սոչիի օլիմպիական խաղերի նախապատրաստության վրա Ռուսաստանի իշխանությունները ֆանտաստիկ գումար ծախսեցին՝ 51 միլիարդ դոլար: Անշուշտ, խնդիրը մարզական հեղինակավոր մրցաշարի նկատմամբ հարգանքը չէր, ոչ էլ Ռուսաստանի Դաշնությունում սպորտը զարգացնելու միտումը: «Սոչին» պետք է քաղաքական դեր խաղար՝ Ռուսաստանի հեղինակությունն ամրապնդելու, նրա՝ որպես աշխարհի գերտերություն եւ համաշխարհային ազդեցության երկրորդ ճամբար, իմիջը հաստատելու առումով: Այսպես ասած՝ ռուսները որոշել էին աշխարհին ցույց տալ իրենց ուժն ու հզորությունը:
Ոչ միայն 4 տարի շարունակ կառուցում էին ու պատրաստվում, այլեւ որոշել էին աննախադեպ շոու սարքել եւ անհավանական թվով մեդալներ տանել: Եթե վերջինի մասով դեռ պետք է սպասենք, ապա առաջին հատվածը՝ մեկնարկն ու նախապատրաստությունները, կարող ենք գնահատել: Շոուն, որին ահռելի թվով մարդիկ էին մասնակցում եւ Ռուսաստանի ամենակարող ուժերն էին ներգրավված, չտպավորեց շատերին:
Բայց եթե այս մասով պնդումը վիճելի է եւ անհատական ընկալման խնդիր, ապա նախապատրաստությունների հետ կապված ուշագրավ մանրամասներ են հայտնվել լրատվամիջոցներում: Պարզվում է՝ շինաշխատանքները որոշ տեղերում ավարտված չեն, հյուրանոցները պատրաստ չեն ընդունել հյուրերին, քաղաքում շինարարական նյութերի կույտեր են ու անբարեկարգ վիճակ:
Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Կարդացեք նաև
Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: