Լրահոս
Օրվա լրահոսը

Պարզաբանում կայքից հեռացված «Նարեկացի» արվեստի միության նախագահն առեւանգել է ուրիշի որդուն. ՀՀ քաղաքացի» հրապարակման վերաբերյալ

Փետրվար 07,2014 23:41
femida

«Առավոտը» բողոք էր ստացել մի քաղաքացուց, նրա տվյալները հայտնի են, զրուցել ենք նրա հետ (ձայնագրությունը խմբագրությունում է): Դա, ըստ էության, երեխայի կենսաբանական հոր բողոք էր՝ երեխայի նկատմամբ իր իրավունքների հետ կապված: Մենք պատրաստվում էինք հանդես գալ նրա բողոքի վերաբերյալ հանգամանալից  հրապարակմամբ, որտեղ ներկայացված կլինեին բոլոր կողմերի տեսակետները: Սակայն հրապարակման անոնսը («Նարեկացի» արվեստի միության նախագահը առեւանգել է ուրիշի  որդուն. ՀՀ քաղաքացի»), որտեղ այդ պահին ներկայացված էր միայն մի կողմի տեսակետը՝ հարուցեց մյուս կողմի դժգոհությունը, որի պնդմամբ՝ առկա են անճշտություններ:

Հակառակ կողմը նշեց, որ որևէ  մեկը, այդ թվում՝ Նարեկ Հարթունյանը, չի առևանգել երեխային. երեխայի հայրը ուղղակի շփոթել է Նարեկ Հարթունյանի՝ իր կնոջ և երեխայի հետ ճանապարհորդելը երեխայի առևանգման հետ: Նարեկ Հարթունյանը որևէ մասնակցություն չունի դատական գործընթացի հետ և առհասարակ երեխայի իրավունքների հետ կապված որևէ հարաբերություններում:

Հակառակ կողմը նշեց նաև, երեխան կնքվել է ամուսնությունից մեկ ամիս առաջ եւ  մի քանի հոգևորականների հետ զրուցել են և ճշտել, որ երեխայի մոր և երեխայի կնքահոր ամուսնությունը չի հակասում  կանոնական նորմերին:

Մեզ հայտնի դարձավ, որ երեխայի խնամքն ու դաստիարակությունը հանձնելու հայց է ներկայացված դատարան, և գործը իր օրինական լուծումը կստանա դատարանի վճռով:

Այդ պատճառով հրապարակումը հեռացվեց կայքից ու հետագայում էլ չենք անդրադառնա թեմային՝ խիստ անձնական լինելու պատճառով:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Արմեն Նալբանդյան says:

    Բարի լույս հարգելի ԱՌԱՎՈՏ
    Նախ ստիպված եմ զարմանքս թաքցնել այն կապակցությամբ, թե ինչու՞ ստիպված եղաք, Ձեր սկզբնական հոդվածը հանել կայքից, որպեսզի չենթարկվեմ վերլուծությունների հրապուրանքին ու ձանձրացնեմ տողերս ընթերցողին ոչ էական բաներով, միայն փորձեմ մեղմացնել Ձեր պատասխանատվության զգացմունքը Հոդվածի և դրա վերնագրի առումով, թեև իսկապես կարելի էր վերնագրել կամ հարցական նշանով, կամ ուղակի՝ ,,Երեխայի առևանգում,,:

    Հարգելի ԱՌԱՎՈՏ
    Դուք գրում, թե քանզի սկզբնական հոդվածում ,,այդ պահին ներկայացված էր միայն մի կողմի տեսակետը՝ հարուցեց մյուս կողմի դժգոհությունը, որի պնդմամբ՝ առկա են անճշտություններ,,:
    Ասում եք, թե ,,Հակառակ կողմը նշեց, որ որևէ մեկը, այդ թվում՝ Նարեկ Հարությունյանը, չի առևանգել երեխային. երեխայի հայրը ուղղակի շփոթել է Նարեկ Հարությունյանի՝ իր կնոջ և երեխայի հետ ճանապարհորդելը երեխայի առևանգման հետ: Նարեկ Հարությունյանը որևէ մասնակցություն չունի դատական գործընթացի հետ և առհասարակ երեխայի իրավունքների հետ կապված որևէ հարաբերություններում,,:

    Նախ հարկ եմ համարում Ձեր նշած Հակառակ կողմին՝ փաստաբան Անահիտ Հ.-ին հիշեցնել , թե ի՞նչ է ԱՌԵՎԱՆԳՈՒՄ- ը ,,ԵՐԵԽԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌԵՎԱՆԳՄԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ,, Կոնվենցիայի բնորոշմաբ.
    Թարգմանում եմ կոնվենվիայի 3 և 4 հոդվածները.
    Խոսքը գնում է երեխայի միջազգային առևանգման մասին,
    եթե `
    ա) երեխային տեղափոխել կամ պահում են արտասահմանում առանց նրա օրինական ներկայացուցչի համաձայնությամբ:
    բ) երեխան մշտապես բնակվել է Հայաստանում:
    գ) չի լրացել երեխայի 16 տարին:
    տես. https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=48025

    Հիշեցնեմ, որ տեղափոխում համարվում է երեխային` նրա մշտական բնակության երկրի սահմաններից դուրս հանելը, իսկ պահելը` համաձայնեցված ժամկետում երեխայի վերադարձի առաջին օրը:
    Իսկ որդուս պարագայում չի եղել իմ համաձայնությունը, առավել ևս տեղեկացվածությունը, նա դեռ 10 տարեկան է, և ոչ միայն մշտապես ապրել է Հայաստանում, այլև իմ ծոցում է մեծացել:

    Ի՞նչ մնում է իմ շփոթմունքը ճանապարհորդության և առևանգման հարցում, պետք է առնվազն ,,Հակառակ կողմ,,-ի խելքին լինել, որ որոշես ճամփորդություն սկսես ,,80 տարի աշխարհի շուրջը,, խորագրով և ամեն մի երկրում իջևանելուց երեխային նոր դպրոց տեղավորես: Գուցե որոշել է Ժյուլ Վեռն-յան մրցանակի արժանանալ:

    Համենայնդեպս Հարց է ծագում ,,Հակառակ կողմ,,-ը, որը ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան է այդ ինչու՞ որոշեց ճամփորդությունը սկսել այն ժամանակ, երբ ինքը հանդիսանում է պատասխանող Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում իմ կողմից ներկայացված ծնողական իրավունքներից զրկելու հայցապահանջով և հունվարի 17-ին պարտավոր էր ներկայանալ դատական նիստի պաշտպանելու իր ծնողական իրավունքները:

    Իսկ Նարեկ Հարությունյանը որևէ մասնակցություն չունի, թե՞ ունի այս քաջագործությունների մեջ , խմբագրում եմ
    ,,ԲՌՆՈՒԹՅԱՄԲ ԱՆՀԵՏԱՑԱԾ ԲՈԼՈՐ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ,, կոնվենցիայի Հոդված 2 -ը
    Սույն Կոնվենցիայի նպատակների համար «բռնությամբ անհետացում» է համարվում պետության թույլտվությամբ, աջակցությամբ կամ լուռ համաձայնությամբ գործող պետական պաշտոնյաների կամ մի խումբ անձանց կողմից իրականացված առևանգումը , որին հետևում է անհետացած անձի ճակատագրի կամ գտնվելու վայրի մասին տեղեկատվությունը թաքցնելը, որի արդյունքում անհետացած անձը հայտնվում է օրենքի պաշտպանությունից դուրս:

    Հարց է ծագում ինչպե՞ս պատահեց, որ որդուս ծննդյան վկայականի օրիգինալը գտնվելով ինձ մոտ, ու՞մ միջոցով կամ ի՞նչ միջոցներով և ինչպե՞ս կարողացան նրա համար արտասահմանյան անձնագիր ձեռքբերել, այն էլ առանց իմ համաձայնագրությամբ: Ինչպե՞ս հանեցին Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս:

    Նույն Կոնվենցիայի Հոդված 6-ում ասվում է
    1. Յուրաքանչյուր Կողմ պետություն պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկի քրեական պատասխանատվության ենթարկելու գոնե`
    ա. այն անձին, որը կատարում է բռնությամբ անհետացման գործողություն, հրամայում, դրդում կամ ստիպում է իրականացնել այդ գործողությունը, դրա իրականացման փորձ է կատարում, մեղսակից է կամ մասնակցում է այդ գործողությանը.
    բ. այն վերադասին, ով`
    *) իմացել կամ գիտակցաբար անտեսել է այն տեղեկատվությունը, ըստ որի իր անմիջական իրավասության և վերահսկողության տակ գտնվող ենթակաները կատարել են կամ փորձել են կատարել բռնությամբ անհետացման հանցագործություն.
    *) անմիջականորեն պատասխանատու է եղել և վերահսկողություն է իրականացրել բռնությամբ անհետացման հանցագործության հետ կապված գործունեության նկատմամբ, և
    *) չի ձեռնարկել անհրաժեշտ և խելամիտ միջոցներ իր իրավասության շրջանակներում կանխարգելելու կամ զսպելու համար բռնությամբ անհետացման գործողության կատարումը կամ ներկայացնելու խնդիրն իրավասու մարմիններին հետաքննության կամ հետապնդման համար.
    2. Պետական մարմնից, քաղաքացուց, զինվորականից կամ այլ անձից հրաման կամ հրահանգ ստանալը չի կարող դիտարկվել իբրև բռնությամբ անհետացման հանցագործության արդարացում:
    https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=72842

    Մատնանշեմ նաև ԿՈՆՎԵՆՑԻԱ ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
    https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=60503
    Հ ո դ վ ա ծ 16-ը
    1. Ոչ մի երեխա չպետք է ենթարկվի իր անձնական կյանքի, ընտանիքի կյանքի, բնակարանի կամ նամակագրության անձեռնմխելիության կամայական կամ ապօրինի միջամտության, կամ իր պատվի և հեղինակության նկատմամբ ապօրինի ոտնձգության:
    2. Երեխան նման միջամտությունից կամ ոտնձգությունից օրենքի կողմից պաշտպանության իրավունք ունի:
    Փաստում եմ, որ 2013 թ. հոկտեմբեր ամսից երեխայիս մինչ օրս չեմ հանդիպել, քանի որ մոր` փաստաբան Անահիտ Հ-ն անընդհատ խոչընդոտել է մեր հանդիպումը, ընդհուպ ահաբեկելով թե ոստիկանություն կդիմի, երեխայիս ձեռքից բռնագրավել է բջջային հեռախոսը, միակ հաղորդակցության միջոցը, այն էլ գաղտնի եղել է օդնոկլասնիկը, այն էլ վերջերս իմանալով այդ մասին ամբողջությամբ ,,ջնջել,, է էջը:

    Հա մի բան էլ հիշեցնեմ փաստաբան Անահիտ Հակոբյանին, ու սպասեմ իրադարձությունների զարգացմանը:
    ՀՀ ՕՐԵՆՔԸ ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
    Հոդված 15. Ծնողների (ծնողի) հետ համատեղ չբնակվող երեխայի իրավունքը
    Ծնողների (ծնողի) հետ համատեղ չբնակվող երեխան ունի նրանց (նրա) հետ անձնական կանոնավոր փոխհարաբերությունների և ուղղակի կապերի պահպանման իրավունք` բացառությամբ Հայաստանի Հանրապետության ամուսնության և ընտանիքի օրենսգրքով սահմանված դեպքերի:

    Հ/Գ
    Երեկ գիշերը Հիսուսին խնդրում էի, որ այնպես անի որդուս հետ վերադարձնեն ինձ, շատ էի խնդրում, հանկարծ մտքովս անցավ գուցե Հիսուսն իմ վիճակը լավ չհասկանա, քանի որ նա որդի չուներ: Թող Հիսուսը ների ինձ , ես դիմեցի Հայր Աստծուն, համոզված, որ նա ինձ լավ կհասկանա:
    Հիմա վստահ եմ , որ որդուս հետ կուղարկեն: Շնորհակալ եմ քեզնից Հայր մեր:
    ԱՄԵՆ

  2. Արմեն Նալբանդյան says:

    Բարի լույս, հարգելի ԱՌԱՎՈՏ
    Նախ ստիպված եմ զարմանքս թաքցնել այն կապակցությամբ, թե ինչու՞ ստիպված եղաք Ձեր սկզբնական հոդվածը հանել կայքից, որպեսզի չենթարկվեմ վերլուծությունների հրապուրանքին ու ձանձրացնեմ տողերս ընթերցողին ոչ էական բաներով, միայն փորձեմ մեղմացնել Ձեր պատասխանատվության զգացումը Հոդվածի և դրա վերնագրի առումով, թեև իսկապես կարելի էր վերնագրել կամ հարցական նշանով, կամ ուղղակի՝ ,,Երեխայի առևանգում,,:

    Հարգելի ԱՌԱՎՈՏ
    Դուք գրում եք, թե քանի որ սկզբնական հոդվածում ,,այդ պահին ներկայացված էր միայն մի կողմի տեսակետը, հարուցեց մյուս կողմի դժգոհությունը, որի պնդմամբ՝ առկա են անճշտություններ:
    Ասում եք, թե ,,Հակառակ կողմը նշեց, որ որևէ մեկը, այդ թվում Նարեկ Հարությունյանը, չի առևանգել երեխային. երեխայի հայրը ուղղակի շփոթել է Նարեկ Հարությունյանի՝ իր կնոջ և երեխայի հետ ճանապարհորդելը երեխայի առևանգման հետ: Նարեկ Հարությունյանը որևէ մասնակցություն չունի դատական գործընթացի հետ և առհասարակ երեխայի իրավունքների հետ կապված որևէ հարաբերություններում,,:

    Նախ հարկ եմ համարում Ձեր նշած Հակառակ կողմին՝ փաստաբան Անահիտ Հ-ին հիշեցնել , թե ի՞նչ է ԱՌԵՎԱՆԳՈՒՄ- ը ,,ԵՐԵԽԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌԵՎԱՆԳՄԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ,, Կոնվենցիայի բնորոշմաբ.
    Թարգմանում եմ կոնվենցիայի 3 և 4 հոդվածները.
    Խոսքը գնում է երեխայի միջազգային առևանգման մասին,
    եթե `
    ա) երեխային տեղափոխել կամ պահում են արտասահմանում առանց նրա օրինական ներկայացուցչի համաձայնության:
    բ) երեխան մշտապես բնակվել է Հայաստանում:
    գ) չի լրացել երեխայի 16 տարին:
    տես. https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=48025

    Հիշեցնեմ, որ տեղափոխում համարվում է երեխային` նրա մշտական բնակության երկրի սահմաններից դուրս հանելը, իսկ պահելը` համաձայնեցված ժամկետում երեխայի վերադարձի առաջին օրը:
    Իսկ որդուս պարագայում չի եղել իմ համաձայնությունը, առավել ևս տեղեկացվածությունը, նա դեռ 10 տարեկան է, և ոչ միայն մշտապես ապրել է Հայաստանում, այլև իմ ծոցում է մեծացել:

    Ի՞նչ մնում է իմ շփոթմունքը ճանապարհորդության և առևանգման հարցում, պետք է առնվազն ,,Հակառակ կողմ,,-ի խելքին լինել, որ որոշես ճամփորդություն սկսես ,,80 տարի աշխարհի շուրջը,, խորագրով և ամեն մի երկրում իջևանելուց երեխային նոր դպրոց տեղավորես: Գուցե որոշել է Ժյուլ Վեռն-յան մրցանակի արժանանալ:

    Համենայնդեպս Հարց է ծագում ,,Հակառակ կողմ,,-ը, որը ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան է, այդ ինչու՞ որոշեց ճամփորդությունը սկսել այն ժամանակ, երբ ինքը հանդիսանում է պատասխանող Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում իմ կողմից ներկայացված ծնողական իրավունքներից զրկելու հայցապահանջով և հունվարի 17-ին պարտավոր էր ներկայանալ դատական նիստի` պաշտպանելու իր ծնողական իրավունքները:

    Իսկ Նարեկ Հարությունյանը որևէ մասնակցություն չունի, թե՞ ունի այս քաջագործությունների մեջ , խմբագրում եմ
    ,,ԲՌՆՈՒԹՅԱՄԲ ԱՆՀԵՏԱՑԱԾ ԲՈԼՈՐ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ,, կոնվենցիայի Հոդված 2 -ը
    Սույն Կոնվենցիայի նպատակների համար «բռնությամբ անհետացում» է համարվում պետության թույլտվությամբ, աջակցությամբ կամ լուռ համաձայնությամբ գործող պետական պաշտոնյաների կամ մի խումբ անձանց կողմից իրականացված առևանգումը , որին հետևում է անհետացած անձի ճակատագրի կամ գտնվելու վայրի մասին տեղեկատվությունը թաքցնելը, որի արդյունքում անհետացած անձը հայտնվում է օրենքի պաշտպանությունից դուրս:

    Հարց է ծագում` ինչպե՞ս պատահեց, որ որդուս ծննդյան վկայականի օրիգինալը գտնվելով ինձ մոտ, ու՞մ միջոցով կամ ի՞նչ միջոցներով և ինչպե՞ս կարողացան նրա համար արտասահմանյան անձնագիր ձեռք բերել, այն էլ առանց իմ համաձայնագրության: Ինչպե՞ս հանեցին Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս:

    Նույն Կոնվենցիայի Հոդված 6-ում ասվում է
    1. Յուրաքանչյուր Կողմ պետություն պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկի քրեական պատասխանատվության ենթարկելու գոնե`
    ա. այն անձին, որը կատարում է բռնությամբ անհետացման գործողություն, հրամայում, դրդում կամ ստիպում է իրականացնել այդ գործողությունը, դրա իրականացման փորձ է կատարում, մեղսակից է կամ մասնակցում է այդ գործողությանը.
    բ. այն վերադասին, ով`
    *) իմացել կամ գիտակցաբար անտեսել է այն տեղեկատվությունը, ըստ որի իր անմիջական իրավասության և վերահսկողության տակ գտնվող ենթակաները կատարել են կամ փորձել են կատարել բռնությամբ անհետացման հանցագործություն.
    *) անմիջականորեն պատասխանատու է եղել և վերահսկողություն է իրականացրել բռնությամբ անհետացման հանցագործության հետ կապված գործունեության նկատմամբ, և
    *) չի ձեռնարկել անհրաժեշտ և խելամիտ միջոցներ իր իրավասության շրջանակներում կանխարգելելու կամ զսպելու համար բռնությամբ անհետացման գործողության կատարումը կամ ներկայացնելու խնդիրն իրավասու մարմիններին հետաքննության կամ հետապնդման համար.
    2. Պետական մարմնից, քաղաքացուց, զինվորականից կամ այլ անձից հրաման կամ հրահանգ ստանալը չի կարող դիտարկվել իբրև բռնությամբ անհետացման հանցագործության արդարացում:
    https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=72842

    Մատնանշեմ նաև ԿՈՆՎԵՆՑԻԱ ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
    https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=60503
    Հ ո դ վ ա ծ 16-ը
    1. Ոչ մի երեխա չպետք է ենթարկվի իր անձնական կյանքի, ընտանիքի կյանքի, բնակարանի կամ նամակագրության անձեռնմխելիության կամայական կամ ապօրինի միջամտության, կամ իր պատվի և հեղինակության նկատմամբ ապօրինի ոտնձգության:
    2. Երեխան նման միջամտությունից կամ ոտնձգությունից օրենքի կողմից պաշտպանության իրավունք ունի:
    Փաստում եմ, որ 2013 թ. հոկտեմբեր ամսից երեխայիս մինչ օրս չեմ հանդիպել, քանի որ մայրը` փաստաբան Անահիտ Հ-ն, անընդհատ խոչընդոտել է մեր հանդիպմանը, ընդհուպ ահաբեկելով թե ոստիկանություն կդիմի, երեխայիս ձեռքից բռնագրավել է բջջային հեռախոսը, միակ հաղորդակցության միջոցը, այն էլ գաղտնի եղել է օդնոկլասնիկը: Դրա մասին էլ վերջերս իմանալով ամբողջությամբ ,,ջնջել,, է էջը: Եվ արդեն բավականին ժամանակ ընդհանրապես տեղեկություններ չունեմ:
    Մի բան էլ հիշեցնեմ փաստաբան Անահիտ Հակոբյանին, ու սպասեմ իրադարձությունների զարգացմանը:
    ՀՀ ՕՐԵՆՔԸ ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
    Հոդված 15. Ծնողների (ծնողի) հետ համատեղ չբնակվող երեխայի իրավունքը
    Ծնողների (ծնողի) հետ համատեղ չբնակվող երեխան ունի նրանց (նրա) հետ անձնական կանոնավոր փոխհարաբերությունների և ուղղակի կապերի պահպանման իրավունք` բացառությամբ Հայաստանի Հանրապետության ամուսնության և ընտանիքի օրենսգրքով սահմանված դեպքերի:

    Հ/Գ
    Երեկ գիշերը Հիսուսին խնդրում էի, որ այնպես անի որդուս հետ վերադարձնեն ինձ, շատ էի խնդրում, հանկարծ մտքովս անցավ գուցե Հիսուսն իմ վիճակը լավ չհասկանա, քանի որ նա որդի չուներ: Թող Հիսուսը ների ինձ , ես դիմեցի Հայր Աստծուն, համոզված, որ նա ինձ լավ կհասկանա:
    Հիմա վստահ եմ , որ որդուս հետ կուղարկեն: Շնորհակալ եմ քեզնից Հայր մեր:
    ԱՄԵՆ

  3. Hayastani qaxaqaci says:

    Եվ ի՞նչ եղավ այս պատմության վերջը…………………….

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728