«Ժառանգություն» կուսակցության անդամ Դանիել Իոաննիսյանի՝ կուսակցությունից դուրս գալու որոշմանը անդրադարձել է նաեւ կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը:
Մեզ հետ զրույցում, պարոն Հովհաննիսյանն ասաց, որ Դանիելի գործունեությամբ հպարտ է եւ վստահ է. «Որ նա իր պայքարը կշարունակի մեր ժողովրդի կողքին՝ ինքնիշխան ազատ ժողովրդավարական երկրի համար»:
Անդրադառնալով Դանիելի մատնանշած հիասթափություններին, մասնավորապես հետընտրական շրջանում ոստիկանապետ Վովա Գասպարյանի հետ աղոթելուն, պարոն Հովհաննիսյանն ասաց. «Չեմ ուզում պղծել պատմությունը՝ շահադիտական ակնարկներին պատասխան տալով: Ծիծեռնակաբերդում որեւէ մեկի հետ չեմ աղոթել: Ես գնացել եմ մեր ժողովրդի հետ հոգեհանգստի արարողություն կարդալու՝ այս անընտիր իշխանություններին: Թե ով միացավ ժողովրդի այդ համատեղ ակցիային, ով մեզ հետ աղոթեց, ինքը լավ արեց, ինքը գնահատանքի է արժանի, եթե ինքը աղոթել է, ինչպես Կիեւի մայդանում հիմա միասնաբար աղոթում են:Բայց դա դարձնել քաղաքացիական, քաղաքական շատ թույլ շահադիտական մեղադրանքների, բանավեճերի նյութ, հիմնավոր չեն, եւ արժանի չեն նույնիսկ իմ պատասխանին»:
«Ժառանգության» ղեկավարի խոսքով, երբ ինքը մտավ պայքարի մեջ, շատերը միացան ուշացած. «Այնպես անենք, որ հաջորդ շրջանում ոչ մեկ ուշացած չմիանա եւ ոչ ոք մյուսին չմեղադրի: Վստահ եմ, որ իշխանական բոլոր պաշտոնյաները խղճի խայթով ու մեղքերի թողությամբ եւ եթե պետք է իրենց աղոթքով կմիանան ժողովրդի պայքարին: Եւ նա, որը մեկ տարի հետո աղոթելը որպես ինչ-որ բանի փաստարկ է բերում, կարծում եմ, որ փաստարկների պակաս ունեն»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ