Լրահոս
Օրվա լրահոսը

Բավարարո՞ւմ է գնդապետ Նադարյանին իր աշխատավարձը

Փետրվար 07,2014 22:11

Այսօր Գյումրու կայարանամերձ հրապարակում մարզի նորանշանակ ոստիկանապետ Վարդան Նադարյանի անցկացրած հրահանգավորման ժամանակ լրագրողները ոստիկանապետից հետաքրքրվեցին, թե ի՞նչ կասի ոստիկանների աշխատավարձի մասին: Ըստ ոստիկանապետի, եթե հարցը ուղղվի ցանկացած ոլորտի ներկայացուցչի` հասարակական և թե պետական, ամեն մեկն էլ կուզենա, որ իր աշխատավարձը բարձրանա, բարեկեցիկ ու լավ կյանքով ապրի: Իսկ ինչքա՞ն է ստանում ոստիկանն ու ոստիկանապետը, բավարարո՞ւմ է արդյոք աշխատավարձը, այս հարցին ի պատասխան գնդապետ Նադարյանն ասաց, որ իրենցը նորմալ աշխատավարձով աշխատանք է համարվում մեր  երկրում: Ըստ նրա, աշխատավարձի բարձրացումը յուրաքանչյուր ոլորտում խթան կհանդիսանա, սակայն ոստիկանը հասարակության այն շերտն է, այն տեսակը, ով,անկախ ամեն ինչից , այս պայմաններում էլ իրեն դրսևրում է:

Ոստիկանապետը խոսեց նաև այն մասին, որ Շիրակի մարզում կադրային փոփոխությունները ու առողջացման ծրագիրը շարունակվելու են, ժողովրդի հետ մաքսիմալ թափանցիկ են աշխատելու, և ավելի կոմպետենտ մարդկանց են աշխատանքի վերցնելու:

«Կադրերն են որոշում ամեն ինչը, բոլոր օրենքները, ցուցումները, որոնք դրվում են, իրականացվում են կոմպետենտ կադրերի, փորձառու աշխատակիցների միջոցով: Էդ առումով շատ կարևորվում է մարդկանց բարոյահոգեբանական կերպարը , բարեկրթությունը, մասնագիտությանը տիրապետելը», – ասաց Վարդան Նադարյանը:

Ըստ նրա, հասարակության վստահության կորուստը  ոչ թե պայմանավորված է համակարգի վատ աշխատելով, այլ անհատ ոստիկանների, որոնցից ոմանք պախարակել են ոստիկանի պատվաբեր աշխատանքը: Թեև այդպիսինները, ոստիկանապետի ասելով,  հեռացվում են համակարգից, դատական հետապնդումների մեջ են հայտնվում:

Ի դեպ, ըստ գնդապետ Նադարյանի, Շիրակի մարզը, որը գտնվում է  սոցիալապես ծանր վիճակում, մյուս մարզերի հետ համեմատ ոչ մի յուրահատկություն չունի հանցագործությունների առումով:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728