Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Բալոյան. «Բազմիցս խնդրեցինք կրակի վրա բենզին չլցնել»

Փետրվար 07,2014 21:55

NEWS.am-ն այսօր տեղեկացրել էր, որ  Եղվարդ-Երեւան ճանապարհին հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած վթարի գործով հայտնի դերասան Վարդան Պետրոսյանի ձերբակալելու որոշումը կայացրած ոստիկանության Նաիրիի քննչական բաժնի պետ Արսեն Սարգսյանն ազատվել է աշխատանքից: Արսեն Սարգսյանն էլ նշել էր, որ մոտ մեկ շաբաթ առաջ իրեն ազատել են աշխատանքից, այժմ գտնվում է կադրերի ռեզերվում: «Պատճառը պետք է նախարարից հարցնեք: Որեւէ վիրավորվածություն չկա, ես զինվորական եմ, ո՞նց կարող եմ վիրավորվել»,- ասել էր նա: հարցին էլ, թե արդյոք դերասանի գործով նախկին քննիչ Հայկ Հակոբյանը վերադարձել է արձակուրդից, թե ոչ (վերջինս արձակուրդ էր գնացել դեկտեմբերի 20-ից հետո՝ մեկամսյա ժամկետով), քննչական նախկին պետն ասել էր. «Չէ՞, իրեն ինչի՞ պետք է ազատեն, եթե չեմ սխալվում՝ 40 օր էր իր արձակուրդը: Բայց այս ամենը այս գործի հետ կապ չունի, մեր նախարարն է, ինքն է որոշում, ես միակը չեմ, ինձ հետ միասին Աբովյանի քննչականի պետին վերցրին կադրերի ռեզերվ, այնպես որ գործի հետ բացարձակ կապ չունի: Ամեն օր էլ համակարգում փոփոխություններ են կատարվում»:

Տուժողների ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ռուբեն Բալոյանն Aravot.am-ին այս կապակցությամբ ասաց.«Անհրաժեշտությունից ելնելով եմ անդրադառնում News.am-ում տպագրված հոդվածին։ Բազմիցս խնդրեցինք կրակի վրա բենզին չլցնել։ Չեմ կարծում, որ նախաձեռնողը կամ հեղինակը պաշտպանական կողմն է՝ ի դեմս Վարդան Պետրոսյանի։

Ինձ մոտ կարծիք է ձևավորվում, որ ինչ-որ մեկը դիմում է ցանկացած քայլի, որպեսզի կողմերի միջև հաշտության եզրեր չգտնվեն։ Եթե իրականում Վարդան Պետրոսյանը փորձում է տուժող կողմի հետ հաշտության եզրեր գտնել, ապա համոզված եմ, որ նրան այդ հարցում որևէ մեկը չի խոչընդոտում»։

Տուժողների ներկայացուցիչը կրկին հարցնում է.«Ի վերջո ում են պետք նմանատիպ՝ կեղծ, իրականությանը չհամապատասխանող հոդվածները։ Նմանտիպ հոդվածները հրապարակելուց առաջ Վարդան Պետրոսյանին լավը ցանկացողներին հորդորում եմ ցուցաբերել ողջամտություն: Տուժող կողմը գիտակցում է,որ տեղի է ունեցել ավտովթար և ոչ թե` սպանություն»։

Ինչ վերաբերվում է Վ, Պետրոսյանի ձերբակալելու մասին որոշում կայացնողին, փաստաբանն ասաց, որ որոշումը կայացվել է 05,11,13 թ, ավագ քննիչ Հայկ Հակոբյանի կողմից, ով ներկայումս շարունակում է աշխատել և քննչական խմբից չի հեռացվել։

«Հսկողություն իրականացնող դատախազը իր դիմումի համաձայն, եթե չեմ սղալվում դուրս է եկել համակարգից, իսկ քննչական բաժանմունքի պետ Ա, Սարգսյանի հնարավոր տեղափոխությունը ընդհանրապես կապ չունի Վ, Պետրոսյանի գործի հետ», հավելեց Ռ.Բալոյանը, եւ կոչ արեց. «Եկեք համբերատար սպասենք խնդրի կարգավորմանը և զերծ մնանք կողմերի համար անցանկալի մեկնաբանություններից»:

Ի դեպ, մեր տեղեկություններով, Արսեն Սարգսյանը կադրերի տրամադրության տակ է, եւ չի բացառվում, որ առաջիկայում նշանակվի այլ պաշտոնի:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Margarit says:

    Պարոն Բալոյան անկեղծորեն զարմացած եմ, տպավորված, միաժամանակ ինչ-որ հակասություններ եմ զգում ձեր այսօրվա դիրքորոշման և նախորդ հոդվածների միջև /“Առավոտ” 2014.02.01/: Դուք գրել էիք, որ “Ներկա պահին Հակոբյանների ընտանիքը շատ վատ է տրամադրված.շատ վատ, 2 ընտանիքներն էլ տրամադրված են, որ նա օրենքի ամբողջ խստությամբ պատժվի”: 5 օր հետո խոհեմաբար գրում եք հաշտության եզրերի մասին: Ըստ իս դա ամենակարևորն էր դժբախտ պատահարից ուշքի գալուց հետո: Հատկապես, երբ Վարդան Պետրոսյանը կալանավայրից գրեց. “Իմ առաջին միտքը և խնդրանքը եղել է սա. երբ ի վիճակի կլինեմ քայլելու, թեկուզ ուրիշի օգնությամբ, ինձ տարեք այդ մարդկանց տուն, որովհետև ես այդպես եմ պատկերացրել առաջին քայլը, կիսել այդ մարդկանց վիշտը, սուգը, ցավը…”
    Ես համոզված եմ պ. Բալոյան, եթե Ձեր անկեղծությունը համընկնում է Վարդան Պետրոսյանի անկեղծ ցանկությանը, ուրեմն Դուք կարող եք հաջողել այդ հաշտությունը:
    Եվ եթե իսկապես տուժող կողմը գիտակցում է, որ “տեղի է ունեցել ավտովթար, այլ ոչ թե սպանություն”, ուրեմն առավել ևս, Դուք և Նիկոլայ Բաղդասարյանը միասին կարող եք ապպահովել մի հանդիպում, որտեղ երկու կողմերը կփորձեն հասկանալ միմյանց: Չէ որ սա երկկողմանի վիշտ է:
    Պարոն Բալոյան ես հուսադրված եմ Ձեր խոսքերից և կարծում եմ, որ այսօրվա Ձեր դիրքորոշումը մարդկայինորեն շատ ավելի բարձր է, քան նախորդը:

    • Ruben says:

      Այդպես էլ ոչ ոք չհասկացավ,որ փողի դիմաց ծնկի չեն գալիս։ Ծնկի են գալիս մարդկության,խոհեմության,պարկեշտության,մեծության դիմաց։Մնացածը Դուք մտածեք։Ես երբևէ չեմ խոչնդոտել կողմերի միջև հաշտության եզրեր գտնելուն։ Միթե չեն հասկանում տուժող կողմի վիշտը,ցավը,կորուստը։Վարդան Պետրոսյանն էլ իր գործողություններով կարող էր անակնկալի բերել ցանկացած անձի, դե իհարկե ցանկության դեպքում․․․Այսքանը․․․

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728