Այս պահին Սոչիի «Ֆիշտ» ստադիոնում ընթանում է 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությունը:
15 մարզաձեւերի հիմնական մեկնարկները տրվելու են վաղը, սակայն լրատվամիջոցները արդեն գրում են մարզիկների մասին, որոնք վնասվածքների պատճառով օլիմպիական մրցումներին չեն կարողանալու մասնակցել:
Բրիտանացի բոբսլեյիստ Քրեյգ Պիկերինգը մեջքի վնասվածք է ստացել եւ ի վիճակի չէ մասնակցել երկյակների եւ քառյակների պայքարին: Ո՞վ կփոխարինի Պիկերինգին, առայժմ չի հայտարարվել:
Մարզման ժամանակ ստացած վնասվածքի պատճառով Սոչիում մեկնարկի չի ելնի նաեւ ճապոնացի ֆիսթայլուհի Միկի Իտոն, որը պետք է հանդես գար մոգուլ մրցաձեւում: BBC-ին տեղեկացնում է, որ Իտոն մարզման ժամանակ խորացրել է դեկտեմբերին Ֆինլանդիայում անցկացված մրցման ժամանակ ստացած վնասվածքը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ