Այսօր Ազատության հրապարակում Պարույր Հայրիկյանի ու նրա համախոհների կազմակերպած հանրահավաքին մասնակցում էին նաև ազատամարտիկները:
Երդվյալ ֆիդայի Սասուն Մխիթարյանը Aravot.am-ի հետ զրույցում իր դժգոհությունը հայտնեց ՀՀ իշխանությունների նկատմամբ ու վրդովված ասաց. «Ամոթ չեք անո՞ւմ, երկու միլիոն հայեր թողել, գնացել են Հայաստանից: Այս տասը հազար ազատամարտիկներն են պայքարել, կյանքեր տվել, անկախ հայոց աշխարհ ստեղծել: Մոլորակի դեմ ենք կռվել»:
Մեր հստակեցմանը, թե ամոթանքը ո՞ւմ է ուղղված, ֆիդային վրդովվեց. «Ո՞ւմ ուղղված պիտի լինի, ո՞վ է մեր գազը թանկացնողը ես ու դու ե՞նք….իշխանություններն են, ո՞վ են: Ամեն ինչը պիտի էժանացնեն, ամբողջ սնունդն են թանկացրել, գյուղատնտեսական մթերքները, գազը, ամբողջ ազգին կենդանի մորթում են, առանց դանակ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ