Ամանորյան տոների առիթով հայտարարված ընդմիջումից հետո մեկնարկեց ինտերնետային բոուլինգի առաջնությունը: Երեկ «Փլեյ-Սիթիում» Երեւանի «Մեդիա» (նկար` 1) եւ «Արարատ» (նկար` 2) թիմերը մրցեցին Մոսկվայի թիմերի հետ:
Մրցաշարի դադարից առաջ «Արարատը», որ 108 միավորով 22 թիմերի մեջ զբաղեցնում էր 3-րդ տեղը, երեկ հանդիպեց առաջատարների տասնյակը եզրափակող «Օրիոնի» հետ: Անհատական պայքարում արարատցիները 4:2 հաշվով առավելության հասան, թիմայինում հաղթեցին 6:2 հաշվով եւ ընդհանուր պայքարը շահեցին 10:4 հաշվով` լուրջ քայլ կատարելով դեպի մրցաշարային աղյուսակի առաջին դիրք: Սակայն որոշիչ նշանակություն ուներ «Մեդիա»-«Սպարտակ» հանդիպումը: Մոսկովյան թիմը 120 միավորով գլխավորում էր մրցաշարային աղյուսակը, իսկ նորաստեղծ «Մեդիան», որը 2 հանդիպում պակաս է անցկացրել, 54 միավորով ընթանում էր 20-րդ հորիզոնականում: Սկզբունքային պայքարում երեւանյան թիմը, պարզապես, ջախջախեց ուժեղ մրցակցին` անհատական պայքարում հաղթելով 6:0 չոր հաշվով, թիմայինում` 6:2, իսկ ընդհանուր թիմային հաշվարկով` 12:2:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ