Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սոչիում պաշտոնապես բարձրացվեց Հայաստանի պետական դրոշը

Փետրվար 07,2014 18:52

Այսօր 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի մայրաքաղաք Սոչիի օլիմպիական ավանում կայացել է Հայաստանի պետական դրոշի բարձրացման հանդիսավոր արարողությունը:

ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքէջը տեղեկացնում է, որ տոնական արարողությանը ներկա է եղել ՄՕԿ-ի եւ Խաղերի կազմկոմիտեի ներկայացուցիչ, օլիմպիական քառակի չեմպիոն Սերգեյ Նեմովը: Նա ողջունել է Հայաստանի պատվիրակներին եւ հաջողություն մաղթել մրցուղիներում:

Հայաստանի պատվիրակության ղեկավար եւ օլիմպիական խաղերում Հայաստանի գլխավոր հանձնակատար, ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը հավաստիացրել է, որ մեր մարզիկները հավատարիմ կմնան օլիմպիական գաղափարներին եւ ազնիվ մրցակցություն կծավալեն մրցասպարեզներում:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728