Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ի տես կրիմինալ աշխարհի` Շիրակի նորանշանակ ոստիկանապետը ցուցադրեց իր հնարավորությունները

Փետրվար 07,2014 18:50

Այսօր Գյումրու կայարանամերձ հրապարակում այս քաղաքի ոստիկանության պատմության մեջ թերևս առաջին անգամ տեղի ունեցավ ուշագրավ մի միջոցառում. Շիրակի մարզի նորանշանակ ոստիկանապետ, գնդապետ Վարդան Նադարյանը, հավաքելով ոստիկաններին, հրահանգավորումներ էր տալիս: «Հասարակական կարգի, անվտանգության, ճանապարհային երթևեկության ապահովման ուղղությամբ հրամայում եմ լինել խիստ, բոլոր կարգազանց, օրինազանց անձանց հանդեպ կիրառել օրենքով նախատեսված միջոցները, և հասարակության հետ շփվելիս ցուցաբերել առավել հանդուրժողականություն և բարեկրթություն», -հրամայում էր ոստիկանապետը: Ոստիկանները նրա հրահանգով քայլով մարշ սկսեցին:

Իհարկե, այս միջոցառումը շատ ավելի խորը նշանակություն ուներ, քան կարող էր թվալ առաջին հայացքից: Գնդապետ Նադարյանը մի կողմից  փորձում էր Գյումրիի հասարակության ուշադրությունը հրավիրել ոստիկանական համակարգի վրա` ցույց տալով, որ ոստիկանությունը տեղում է, չարժե այդքան հիասթափվել ու վստահությունը կորցնել ոստիկանների նկատմամբ, մյուս կողմից էլ այս հավաքն ակնարկ էր կրիմինալ աշխարհին, որ ոստիկանությունը այսուհետ պատրաստ է ուժեղանալու, կարող է իրենց սանձել: Իսկ որ ամենակարևորն է, գնդապետն այս միջոցառմամբ իր բոլոր աշխատակիցներին, ենթականերին հասկացնել տվեց, որ այս մարզում վճռորոշը իր խոսքն է, որքան էլ տեղի ոստիկանները հանցագործ աշխարհի հետ  քավորասանիկական հարաբերությունների մեջ գտնվեն, կամ էլ Վլադիմիր Գասպարյանի բառերով ասած «քյաբաբի» ընկեր լինեն:

1780540_684872674883347_1601726003_o

Միջոցառումից հետո ոստիկանապետը պատասխանեց նաև լրագրողների հարցերին: Նշենք, որ Շիրակի նորանշանակ ոստիկանապետը մեծ հաճույքով է շփվում լրատվամիջոցների հետ, ի դեպ նույնն անում էր նաև նախկին ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանը, որի անձնական հեռախոսահամարը օրվա 12 ժամը հասանելի էր լրատվամիջոցների համար: Շիրակի մարզի ոստիկանապետ Վարդան Նադարյանի խոսքերով ասած իրենք պատրաստ են «մաքսիմալ թափանցիկ» աշխատել, որը ևս դրական նորություն է ոստիկանության պատմության մեջ:

Ինչևէ, Շիրակի նորանշանակ ոստիկանապետը լրագրողների հետ զրույցում թեև ասաց, որ ոչ մի արտառոց բան չկա այս միջոցառման մեջ, այն իրենց աշխատանքն է, բայց միևնույն ժամանակ ակնարկեց, որ նման միջոցառումներ շիրակցիները տեսած չկային: Նա ասաց, որ դրանք լինելու են շարունակական և ունենալու են պրոֆիլակտիկ դրսևորումներ, և Գյումրիից բացի անցկացվելու են մարզի բոլոր տարածքներում:

Ոստիկանապետը խոսեց նաև Շիրակի մարզի ոստիկանությունում տեղի ունեցող կադրային փոփոխությունների ու ոստիկանների աշխատավարձի մասին:

 Այս մասին քիչ անց:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728