Լրահոս
Օրվա լրահոսը

Պարույր Հայրիկյան. «Առաջին անգամ ժողովրդի դեմ զորք օգտագործեց Լևոն Տեր-Պետրոսյան կոչված նախագահը»․ (Տեսանյութ)

Փետրվար 07,2014 18:30

«Մենք ապրում ենք «Հայաստան» քրեակատարողական հիմնարկում»,- Ազատության հրապարակում Պարույր Հայրիկյանի և նրա աջակիցների կազմակերպած հանրահավաքի ժամանակ այսօր նման հայտարարությամբ հանդես եկավ «Խաչակիր ՀԿ-ի» նախագահ Գագիկ Սարուխանյանը: Շարունակելով նա նշեց. «Դե յուրե ունենք հանրապետություն, բայց դե ֆակտո ոչ մի օրում չենք ունեցել: Այսօր մենք չունենք ընտրված որևէ նախագահ: Բոլոր իշխանություններն էլ ԿԳԲ-ի գործակալներ են և տարել են այն ծրագիրը, որ դատարկեն Հայաստանը: Армения без армян. ամեն ինչ արվում է, որ այդ ծրագիրն իրականանա»:

DSC00461

«Ազատ, անկախ Հայաստան» կոչերով ընդմիջվող հանրահավաքը սակավամարդ էր: Այդ հանգամանքը Պարույր Հայրիկյանն այսպես պատճառաբանեց. «Ժողովրդի խնդիրներով մտահոգ մարդիկ կաշկանդված են,  հրապարակային խոսել չեն ուզում: Ես հասկացա, որ դա լակմուսի թղթի հաջորդ կողմն է, ԿԳԲ-ն գաղտնիություն է սիրում, եթե ասում ենք, որ Մաքսային միությունը գաղտնիություն է սիրում, հիմա ասում ենք, որ ԿԳԲ-ն գաղտնի բազարներ է սիրում, ոչ թե հրապարակային խոսակցություն»:

Այնուհետև Պարուր Հայրիկյանը մանրամասնեց, թե ինչ է սպասվում փետրվարի 18-ի հանրահավաքին: 10.30-ից Ծիծեռնակաբերդից կմեկնարկի ավտոերթ դեպի  Գառնի, իսկ ժամը 16.00-ին տեղի կունենա հանրահավաք Ազատության հրապարակում, որը կավարտվի Միքայել Նալբանդյանի՝ ազատության երգչի արձանի մոտ:

DSC00466

Պարույր Հայրիկյանն իր ելույթում զուգահեռներ անցկացրեց Ուկրաինայում իրավիճակի հետ ու հայտարարեց. «Օլիգարխի նշանակած պաշտպանության նախարարը հայտարարել է, որ բանակը քաղաքական գործընթացներին չի մասնակցի: Այդ ամենի արդյունքում մենք տեսանք ժողովրդի հաղթանակ:Իսկ Հայաստանում բանակն օգտագործում են ժողովրդի դեմ: Բանակը ժողովրդի դեմ սկսել է օգտագործել այսպես կոչված առաջին նախագահը, նա երկրապահներին էր օգտագործում: 1996-ի նախագահական ընտրություններին դարձյալ Լևոն Տեր-Պետրոսյան կոչված նախագահը օգտագործեց զորք ժողովրդի դեմ: Երկրորդ նախագահը ևս զորք օգտագործեց ժողովրդի դեմ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728