Լրահոս
Օրվա լրահոսը

Կենսաթոշակային բարեփոխումների գծով մասնագետներ են վերապատրաստվել

Փետրվար 07,2014 17:59

Քաղաքացիներին ավելորդ քաշքշուկներից ազատելու, կարճ ժամանակում նրանց տեղեկատվություն տրամադրելու, նրանց հետաքրքրող բոլոր հարցերին պատասխանելու համար եւ ընդհանրապես աշխատանքը ճիշտ կազմակերպելու նպատակով, սոցիալական ծառայությունների աշխատակիցները վերապատրաստվել են: Ծրագիրն իրականացվել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ գործող «Կենսաթոշակային բարեփոխումների իրականացման ծրագրի» (ԿԲԻԾ) եւ ՀՀ Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ: Ինչպես հայտնում են ԿԲԻԾ գրասենյակից, մասնագիտական կարողությունների զարգացման եռամսյա երկփուլ ծրագրի նպատակն է աջակցել երկրում նոր կենսաթոշակային համակարգի օրենսդրության արդյունավետ իրականացմանը եւ շահառուների սպասարկումը՝ տարածքային սոցիալական ծառայություններում։ Այսօր վերապատրաստում անցած հատուկ դասընթացավարները ԿԲԻԾ-ի կողմից ստացել են վկայագրեր։

Ծրագրի առաջին փուլը սոցիալական ծառայությունների աշխատակիցների համար կենսաթոշակային օրենսդրության վերաբերյալ բոլոր մարզերում իրականացված համընդհանուր վերապատրաստման դասընթացների շարքն էր, իսկ երկրորդը՝ կենսաթոշակային բազմաստիճան համակարգի վերաբերյալ հանրային իրազեկման սեմինարների համար հատուկ դասընթացավարների վերապատրաստումը։
Մասնագետները գտնում են, որ խիստ անհրաժշետություն կա նոր կենսաթոշակային կուտակային համակարգը սոցիալական ծառայությունների աշխատակիցներին մանրամասն ներկայացնելու, քանի որ օրենսդրական փաթեթը ծավալուն է, իսկ համակարգը բավականին բարդ` ինքնուրույն ուսումնասիրելու համար:

Վերապատրաստվել է գրեթե 400 սոցիալական աշխատող: Վերապատրաստվել են նաեւ հատուկ դասընթացավար մասնագետներ: Կենսաթոշակային օրենսդրության թեմայով սեմինարների դասընթացավարի վկայագիր է ստացել 8 մասնագետ. Նրանք ուսուցանվել են ԿԲԻԾ գրասենյակում, ՀՀ Կենտրոնական բանկում, Կենտրոնական դեպոզիտարիայում, ՀՀ Սոցիալական ապահովության պետական ծառայությունում, ՀՀ Պետական եկամուտների կոմիտեում։

114 Թեժ գծի աշխատանքը առավել ճիշտ կազմակերպելու եւ ծառայության որակը բարձրացնելու նպատակով, դասընթացավարների հետ համատեղ վերապատրաստվեցին նաեւ թեժ գծի 4 աշխատակիցները։

«Այս դասընթացը կնպաստի, որ կենսաթոշակային ոլորտի` թե´ գործող, թե´ կուտակային համակարգը կարգավորող օրենսդրությունը լիովին հասկանալի լինի մեր աշխատակիցների համար։ Կենսաթոշակային բարեփոխումները անմիջական առնչություն ունեն մեր աշխատանքին, ուստի խիստ անհարժեշտ էր բարձրացնել մեր աշխատակիցների գիտելիքների մակարդակը ոլորտում կատարվող փոփոխությունների վերաբերյալ»,- նշել է Արտաշատի տարածքային կենտրոնի ղեկավար Ս. Սարգսյանը։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728