Վարչապետի աշխատանքային այցը Դիլիջան շարունակվում է: Կառավարության ղեկավարի գլխավորությամբ Դիլիջանի քաղաքապետարանում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում մարզպետ Արմեն Ղուլարյանը և քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը զեկուցել են առկա խնդիրներն ու իրականացված աշխատանքները: Տեղեկացվել է, որ նախորդ տարվա ընթացքում պետբյուջեից հատկացված շուրջ 450 մլն դրամի շնորհիվ իրականացվել են հրատապ լուծում պահանջող բազմաթիվ ծրագրեր, այդ թվում՝ ճանապարհաշինական և ջրամատակարարման: Զեկուցվել է, որ կատարվող աշխատանքների արդյունքում ընթացիկ տարում Դիլիջանի բնակչության 80 տոկոսը կունենա շուրջօրյա ջրամատակարարում:
Այնուհետև վարչապետն այցելել է Գոշավանք վանական համալիր՝ ծանոթացել Սուրբ Աստվածածին եկեղեցու, գավթի ծածկերի ու Մխիթար Գոշի դամբարանի վերականգնողական աշխատանքների ընթացքին: Սուրբ Աստվածածին եկեղեցու և գավթի ծածկերի վերականգնման նախագծով փոխվում են հին քայքայված ծածկասալերը, հեռացվում տանիքի լիցքի և քարերի մեջ աճած բուսածածկույթը: Մխիթար Գոշի դամբարանը մինչ վերականգնողական աշխատանքների իրականացումը գտնվում էր ոչ բարվոք վիճակում: Վերականգնողական աշխատանքների արդյունքում հիմնովին քանդվել, վերամշակվել և ամրացվել են դամբարանի հիմքերը:
Գոշավանք վանական համալիրի վերականգնման նպատակով կառավարությունը նախորդ տարի հատկացրել է 16, իսկ այս տարի՝ 15 մլն դրամ: Ընդհանուր առմամբ, վերականգնողական աշխատանքները գնահատվում են 280 մլն դրամ: Վարչապետը հանձնարարել է ՀՀ մշակույթի նախարարությանը՝ ուշադրության կենտրոնում պահել վանական համալիրի վերակագնողական աշխատանքների ընթացքը, որպեսզի համալիրի պատմամշակութային տեսքից շեղումներ թույլ չտրվեն:
Կառավարության ղեկավարը եղել է նաև Հաղարծնի վանական համալիրում՝ ծանոթացել այնտեղ կատարված հիմնանորոգման աշխատանքներին: Վանքը հիմնանորոգվել է Արաբական Միացյալ Էմիրությունների Գերագույն խորհրդի անդամ, Շարժայի կառավարիչ Նորին Գերազանցություն շեյխ դոկտոր Սուլթան Բին Մոհամմադ Ալ Քասիմիի բարերարությամբ:
Կարդացեք նաև
Հաղարծնի վանական համալիրը ներառում է երեք եկեղեցի ։ Համալիրը կառուցվել է 10-13-րդ դարերի ընթացքում։ Հաղարծնի համալիրի երկու եկեղեցիները արդեն հաշվառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային պատմամշակութային արժեքների շարքում։
ՀՀ կառավարություն
Խոզը, գայլ ու աղվես եկել են մայդան,
Բութիզմի դպրոց, տխմարի պարան,
Ծափ ծափիկ արեք, խոզ, աղվես ու գայլ,
Քիմիան կկրթի ձեզ հավերժաբար,
Թեև ուշացած և այն էլ մի դար: