Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մինչեւ փետրվարի 12-ը մեր հանրապետությունը անդադար գտնվելու է տաքօդային հոսանքների ազդեցության գոտում

Փետրվար 07,2014 17:47

«Հայաստանի Հանրապետությունում օդի ջերմաստիճանը բարձր է եղել նորմայից 2-3 աստիճանով, բացառություն է կազմել Արարատյան դաշտը, որտեղ ցուրտ օդի լճացումով պայմանավորված օդի ամսական միջին աստիճանը նորմայից ցածր է եղել 2-3 աստիճանով»,- այսօր՝ փետրվարի 7-ին, լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ԱԻՆ Հիդրոմետ ծառայության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Ըստ պարոն Սուրենյանի՝ այն օրերին, երբ Արարատյան դաշտում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին բացասական է եղել առանձին օրեր Լոռիում, Տավուշում եւ Սյունիքում օդի ջերմաստիճանը բարձրացել է +16-17 աստիճան: Իսկ տեղումների քանակը հանրապետության շրջանների մեծ մասում հունվար ամսին եղել է նորմայից ավել եւ կազմել է նորմայի 130-150 տոկոսը, բացառություն է կազմել Լոռին, Տավուշը եւ Սյունիքը, որտեղ տեղումները համեմատաբար սակավ են եղել.
«Արարատյան դաշտում մինչեւ հունվարի 14-ը դիտվել է ցածր ջերմային ֆոն, իսկ հունվարի 14-ից սկսած ջերմաստիճանը սկսեց բարձրանալ եւ այնքան բարձրացավ, որ հունվարի վերջին արդեն տեղումները դիտվում էին անձրեւի տեսքով: Հաջորդ ցուրտ օդի ալիքը սկսվեց փետրվարի 1-ից, երբ Արեւմտյան Սիբիրից Հայաստան ներթափանցեցին արկտիկական ցուրտ օդային հոսքեր եւ հանրապետությունում փետրվարի 1-ից 4-ը ընկած ժամանակահատվածում օդի ջերմաստիճանը նվազեց 10-15 աստիճանով»:
Գագիկ Սուրենյանը հայտարարեց, որ այսօրվա դրությամբ ամենաբարձր ձյան ծածկը դիտվում է Հրազդան, Ֆանտան, Ապարան, Աշոցք, Ամասիա հատվածում, եւ այն հասնում է 50-60 սմ-ի, Լոռիում եւ Տավուշում՝ 10-20 սմ եւ միայն Արարատյան դաշտում եւ Սյունիքի հովիտներում ձյան ծածկը բացակայում է.
«Փետրվարի 5-ից սկսած հանրապետությունում սկսել է ջերմաստիճանի բարձրացում եւ ներկա դրությամբ՝ համեմատած փետրվարի 4-ի հետ օդի ջերմաստիճանը շրջանների մեծ մասում բարձրացել է մոտ 5-7 աստիճանով, եւ եթե փետրվարի 4-ին Լոռիում եւ Տավուշում, Սյունիքում եւ մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկը բացասական էր, ապա մենք երեկ արդեն արձանագրել ենք այս հատվածներում մինչեւ 4-5 աստիճան տաքություն»:
Անդրադառնալով կանխատեսումներին՝ պարոն Սուրենյանը ասաց, որ օդային հոսանքները փոխել են իրենց ուղղությունը, այսինքն՝ արկտիկական օդը նահանջում է դեպի Արեւելք՝ իր տեղը զիջելով տաք օդային հոսանքներին.
«Մինչեւ փետրվարի 12-ը մեր հանրապետությունը անդադար գտնվելու է տաքօդային հոսանքների ազդեցության գոտում եւ օրական 1-2 աստիճանով օդի ջերմաստիճանը կբարձրանա, այսինք՝ եթե մենք այսօր գիշերը Երեւանում սպասում ենք 6-8 աստիճան ցուրտ, իսկ ցերեկային ժամերին մինչեւ 3-4 աստիճան տաքություն, ապա կանխատեսվում է, որ փետրվարի 11-ին եւ 12-ին օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում եւ Արարատյան դաշտում գիշերային ժամերին կլինի 2-4 աստիճան ցրտի սահմաններում, իսկ ցերեկը արդեն կունենանք 5-7 աստիճան տաքություն»:

Aravot.am-ը հետաքրքրվեց՝ արդյո՞ք հնարավոր է փետրվարի 12-ից հետո գրանցվի օդի կտրուկ նվազում, Գագիկ Սուրենյանը բացառեց դեպքերի նման ընթացքը.
«Հնարավոր է ջերմաստիճանի որոշակի անկում, բայց նման ցրտեր, նման տեւողությամբ հաստատ էլ չեն կրկնվի»:

Ամի Չիչակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728