Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ի «ղազագրերն» ու հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքը. Մեկնարկեց Հայրիկյանի հանրահավաքը (Տեսանյութ)

Փետրվար 07,2014 17:03

Այս պահին Ազատության հրապարակում ՀՀ հիմներգով մեկնարկեց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի հանրահավաքը: Ինչպես նշեց Պարույր Հայրիկյանն, այն ինչ-որ առումով նախապատրաստությունն է փետրվարի 18-ին կազմակերպվելիք հանրահավաքի:

Հանրահավաքի հիմնական ուղերձներն էին Մաքսային միությունը հավասար է անվճար ուղեգիր Սիբիր, «Ղազագիրը ՀՀԿ ղազագիրն է» և այլն:

DSC00460

Պարույր Հայրիկյանն իր ելույթում շեշտը դրեց ՀՀ անկախության և ինքնիշխանության հարցի վրա ու ամբիոնից հայտարարեց. «Մեր իշխանավորները չկարողացան մեր քաղաքացիներին ապահովել ազատությունով: Սրանք, նկատի ունեմ իշխանավորներին, Մոսկվայի լաքեյներին, ոչ կարդում են, ոչ լսում, միայն հոխորտան, եթե հաղթանակից ես խոսում, նախևառաջ պետք է քո քաղաքացու անվտանգությունն ապահովես»:

Պարոն Հայրիկյանն ու իր աջակիցները իրենց համերաշխությունը հայտնեցին Ուկրաինայի գաղափարակիցներին:

Այնուհետև ընթերցվեց փաստաթուղթ, որը եզրափակվեց «կեցցե Ուկրաինայի ազատապաշտությունը, կորչի ռուսական կայսերապաշտությունը»:

Այնուհետև Պարույր Հայրիկյանը նշեց, թե ամեն ինչի հիմքում ընկած է ինքնորոշման հարցը, թե կենսաթոշակային խնդիրների, թե գազի գնի հարց;

Պարույր Հայրիկյանը նաև հայտարարեց, թե առաջին անգամ զորքը ժողովրդի դեմ օգտագործել է ՀՀ առաջին նախագահը:

Իրականացվեց նաև ԱԻՄ-ականների գրանցում: Պարույր Հայրիկյանն այս կապակցությամբ ասաց. «Պետք է մեկ առ մեկ աշխատենք, հրապարակային կոչերն այլևս չեն աշխատում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728