Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամները հանդիպել են Վենետիկի հանձնաժողովի փորձագետներին

Փետրվար 07,2014 16:37

2014 թվականի փետրվարի 6-ին և փետրվարի 7-ին տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների աշխատանքային հանդիպումը «Իրավունքի միջոցով ժողովրդավարության եվրոպական հանձնաժողովի» (Վենետիկի հանձնաժողովի) փորձագետների հետ: Հանդիպման ընթացքում քննարկումներ են կազմակերպվել հետևյալ հայեցակարգային հիմնախնդիրների շուրջ.
ա. Իրավունքի գերակայության իրացման սահմանադրական մոտեցումները (զեկուցող` Գ. Հարությունյան).
բ. Իրավունքների դասակարգումը և սահմանափակումները (զեկուցող` Գ. Մուրադյան).
գ. Սոցիալական պետության սահմանադրական սկզբունքի իրացման երաշխիքները (զեկուցող` Դ. Հարությունյան).
դ. Ընտրական համակարգի մոդելի ընտրությունը (զեկուցող` Հ. Թովմասյան).
ե. Հանրաքվեի ինստիտուտը (զեկուցող` Գ. Դանիելյան).
զ. Սահմանադրության կառուցվածքը (զեկուցող` Գ. Հարությունյան):
Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հետ հաջորդ աշխատանքային քննարկումը տեղի կունենա սույն թվականի մարտի 20-ին:

Հայաստանի Հանրապետության Նախագահին
առընթեր սահմանադրական բարեփոխումների
մասնագիտական հանձնաժողովի քարտուղարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728