Լրահոս
Օրվա լրահոսը

Երեխայի լսողությունը վատացել է, հարուցվել է քրեական գործ

Փետրվար 07,2014 16:29

Ոստիկանության պետ գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանին եւ ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին է դիմել քաղաքացի Գոհար Աղաջանյանը:

Մայրը պահանջել էր քրեական գործ հարուցել:

Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 130 հոդվածի հատկանիշներով՝ ոչ պատշաճ մասնագիտական օգնություն ցույց տալու համար, իսկ տիկնոջ ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Մուրադ Ասրյանն էլ դիմել է Ավան եւ Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:

Տիկնոջ տասնամյա դուստրը (մոր խնդրանքով չենք տպագրում անչափահասի տվյալները-Ռ.Մ.) 2010թ.-ից սկսած ունի լսողական խնդիրներ:

Մայրը դիմել է «Ռ. և Պ. ՍԿԷՆԱՌ ԱՎԿ» ՍՊԸ-ին, այդ ընկերության տնօրեն՝ Ռուբեն Հարությունյանին, որպեսզի վերջինը լավացնի աղջկա լսողությունը:

Բժիշկն իր ծառայության համար Գ.Աղաջանյանին «համոզել է վճարել» 535 000 ՀՀ դրամ:

Բուժումը սկսվել է 16.08.2012թ-ին, տեւել մինչ 09.10.2012թ-ը:

Ըստ ոստիկանությունում առկա հաղորդման,, աղջնակի լսողությունը չի լավանում: Համաձայն «Էրեբունի Բժշկական կենտրոն» քիթ-կոկորդ-ականջի հիվանդությունների բաժանմունքում 26.09.2012թ.-ի, 27.09.2012թ. և 11.01.2013թ.-ի աուդիոգրամայի տվյալների, աղջնակի մոտ լսողությունն ընդհանրապես չի լավացել:

Ի դեպ, Ռ. Հարությունյանը Գոհար Աղաջանյանն ընդդեմ «Ռ. և Պ. ՍԿԷՆԱՌ ԱՎԿ» ՍՊԸ-ի ` գումարի բռնագանձման պահանջի մասին քաղաքացիական գործի քննության ժամանակ ներկայացրել է ծառայության մատուցման հաշիվ N 143 , փաստաթուղթ՝ 09.10.2012թ.-ին, որի տակ դրված ստորագրության դեմ առարկել է տիկինն, ասելով, թե իրենը չի:

Ըստ փաստաբան Մուրադ Ասրյանի, բժիշկը ծառայությունը պատշաճ չի մատուցել, քանի որ նա երեխայի լսողությունը չի վերականգնել. «ինչպես նաև Էպիկրիզում նշված՝ «աուդիոգրամայի տվյալներով լսողությունը լավացել է 10-25 db տարբեր հաճախականությունների վրա», չի համապատասխանում իրականությանը»:

Իրեն տուժող համարող կողմը պահանջում է, որպեսզի գումարը բուժկենտրոնը վերադարձնի, քանի որ բժշկին վճարած գումարը էական նշանակություն ունի, մայրը պատրաստվում է գնել լսողական սարք երեխայի համար:

Մուրադ Ասրյանը ասում է, որ խախտվել է «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին » ՀՀ օրենքը, մասնավորապես հոդված 5-ի 3-րդ կետը.

«Եթե պայմանագիրը կնքելիu uպառողը վաճառողին (կատարողին) տեղյակ է պահել ապրանքի ձեռքբերման (աշխատանքի կատարման, ծառայության մատուցման) որոշակի նպատակների մաuին, ապա վաճառողը (կատարողը) պարտավոր է uպառողին հանձնել այնպիuի ապրանք (կատարել աշխատանք, մատուցել ծառայություն), որը պիտանի է այդ նպատակներին համապատաuխան oգտագործման համար:

Կողմը գտնում է նաեւ, որ հայցի ապահովման միջոցներ չձեռնարկելը կարող է դժվարացնել կամ անհնարին դարձնել դատական ակտի կատարումը, քանի որ բժիշկը չունենալով բավարար դրամական միջոցներ, կարող է դիմել ցանկացած քայլի, որպեսզի չվճարի 535 000 ՀՀ դրամ գումարը, ուստի պահանջել է արգելանք դնել բժշկին պատկանող գույքի և դրամական միջոցների վրա:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728