Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Արթուր Սաքունց. «Շանթն ինձ ասել է, որ ոստիկանապետը իրեն սպառնացել է, որ տղայիդ նկատմամբ բռնություններ կգործադրենք»

Փետրվար 07,2014 16:25

Այսօր Շանթ Հարությունյանի նախկին կին Ռուզաննա Բադալյանը, անդրադառնալով Շանթի որդու` Շահեն Հարությունյանի նկատմամբ սպառնալիքներին և դպրոցում տեղի ունեցած միջադեպին  այսպիսի հայտարարություն արեց. «Երբ ոստիկանապետն ու փոխոստիկանապետն առաջին անգամ այցելել են Շանթին, սպառնացել են, որ որդու նկատմամբ բռնություն կկիրառեն: Շանթն  ինքն էլ է ասել, Արթուր Սաքունցն էլ է ասել: Նման փաստ եղել է, որ նրանք սպառնացել են Շանթի անչափահաս որդով: Չեմ բացառում, որ այս ամենը դրա տրամաբանական շարունակությունն է»:

Aravot.am-ը Ռուզաննա Բադալյանի` ոստիկանապետի և փոխոստիկանապետի սպառնալիքների վերաբերյալ  հայտարարությունների մասին պարզաբանումներ ստացավ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցից: Նա փոխանցեց հետևյալը.  «Ռուզաննան ճիշտ է ասել: Խոսքը վերաբերում է նրան , որ մեր կողմից նաև հաղորդում է տրվել հատուկ քննչական ծառայությանը և գլխավոր դատախազին, որ Շանթ Հարությունյանին և իր ընկերներին բերման են ենթարկել, ոստիկանության բաժնում  իր անչափահաս տղան մինչև առավոտ ժամը վեցը պահվել է: Նաև ինձ հետ հանդիպման ժամանակ Շանթն ասաց, որ ոստիկանապետը իր մի քանի տեղակալներով, երբ Շանթ Հարությունյանի` ոստիկանությունում  գտնվելու ժամանակ եկել է, բացի այն, որ Շանթին խփել է, նաև սպառնացել է, որ տղուդ նկատմամբ բռնություններ կգործադրենք: Շանթը ինձ դրա մասին հենց այդպես էլ ասել է: Շանթի նկատմամբ ճնշում է գործադրվել տղայի նկատմամբ բռնությունների գործադրման սպառնալիքներով:

Անչափահաս երեխային ոստիկանության բաժնում պահելը առանց որևէ հիմքի և բաց թողնելը միայն առավոտյան ժամը վեցին, արդեն ապօրինություն և բռնություն  է: Նաև այդ հիմքով քրեական հետապնդում չիրականացնելը նույնպես բռնության խրախուսում էր»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728