Քաղաքացիներ Սուսաննա Դավթյանն ու Լեմբերիկ Խաչատրյանը Aravot.am-ին պատմում են, թե ինչպես են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի դուստրը ու խնամին` ԿԲ ֆինանսական վերահսկողության վարչության պետ Հրանտ Սուվարյանը, «ապօրինաբար տիրացել իրենց քարե շինությանը»:
«ՀՀ վարչապետի դուստրն ու խնամիները տիրացել են իմ ունեցվածքին: Ինձ թվում էր` որպես վարչապետ, կոռուպցիայի դեմ պայքարող, պետք է այս գործին ընթացք տար եւ ասեր` աղջիկ ջան, փեսա ջան, ձեր ախորժակները մի քիչ պակասեցրեք: Դրա համար նամակ ուղարկեցի նրան, բայց ոչ մի արձագանք»,- ասաց տիկին Դավթյանը:
Կարդացեք նաև
Հրանտ Սուվարյանն էլ Aravot.am-ի հետ զրույցում հերքեց, թե կապ ունի Խաչատրյանների քարե շինության հետ. «Այդ հողը մեզ հետ ընդհանրապես կապ չունի, հարեւանի հողն է, մենք կապ չունենք: Այդ հողատարածքի կողքի տունը տղայիս տունն է, իսկ Լեմբերիկ Խաչատրյանի կառուցած քարե շինությունը` ավտոտնակը, գտնվում է նրա հարեւանի` Արթուր Խաչատրյանի հողատարածքում: Իրենք իրար հետ վաղուց են պայմանավորվել կառուցման հարցում, հիմա չգիտեմ ինչ խնդիրներ են առաջացել, խնդիրներն իրենց մեջ են: Մենք կապ չունենք»:
Մանրամասները` տպագիր «Առավոտի» վաղվա համարում
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ