Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ձեր հիմնավորումները մեզ համար հիմնավորումներ չեն» (Տեսանյութ)

Փետրվար 07,2014 15:57

Սեւանա լճից 240 միլիոն խմ ջուր բացթողնելը «Սեւան-Հրազդան» ջրառ ՓԲԸ-ի տնօրեն Սամվել Հովհաննիսյանը պատճառաբանում է, թե` գյուղացիներին ջուր է պետք, ջրամբարներն էլ ամբողջովին չեն լցվում, Արարատյան դաշտավայրի ստորգետնյա ավազանն էլ սակավաջրության խնդիր ունի եւ այլն: Այսօր «Հենարան» ակումբում Սամվել Հարությունյանն ասաց, որ Մասիսի, Էջմիածնի եւ Արմավիրի տարածաշրջանների 8000 հեկտար տարածք ուղղակի ռիսկի տակ կլինի, քանի որ ջրաղբյուրները դատարկ են:

Ասուլիսի մեկ այլ մասնակից՝ «Հանուն կայուն մարդկային զարգացման» հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Դանիելյանն էլ ասաց, բացի այն, որ 240 միլիոն խմ ջուրը շատ մեծ ծավալ է Սեւանի համար, օրենքում էլ փոփոխություն անելու իմաստ էլ չկար. «Առանց այդ էլ օրենքն ասում է, որ եթե լինի արտակարգ իրավիճակ, կառավարությունը մտնում է Ազգային ժողով, հիմնավորում է, ԱԺ-ն էլ թույլ է տալիս 170 միլիոն խմ-ից ավել վերցնել»:

Իսկ լրացուցիչ 70 միլիոն խմ ջրառ կատարելը, մոտ 5 սմ-ով կիջեցնի Սեւանի ջրի մակարդակը: Ըստ տիկին Դանիելյանի, Սեւանից ավել ջրառ կատարելու Սեւան-Հրազդան» ջրառի հիմնավորումները միշտ անընդունելի են եղել բնապահպանների համար. «Ձեր հիմնավորումները մեզ համար հիմնավորումներ չեն»:

Aravot.am-ի այն հարցին էլ՝ կարծիք կա, որ Սեւանի ափամերձ օբյեկտների համար են փորձում ջրառի ծավալը մեծացնել, պարոն Հովհաննիսյանն ասաց` նման բան չկա, իսկ Կարինե Դանիելյանն էլ ասաց, որ դա հանրային կարծիք է եւ դժվար ապացուցելի բան:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728