Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Հոգեբան. «Հեքիաթներն ավարտվում են ամուսնությամբ եւ դրանից հետո է իրական կյանքը սկսվում»

Փետրվար 07,2014 15:31

«Ներկայիս հասարակության մեջ ամուսնության դրդապատճառները տարբեր լինելով`շքեղ հարսանիք, տարիք, երիտասարդ տղամարդկանց մոտ` պրոֆեսիոնալ մասնագիտական կայացման անհաջող ընթացքից հետո ամուսնության ցանկություն եւ այլն, նման պատկերացումներով կազմված ընտանիքները բերում են անհաջող ամուսնական կյանքի»,-այսօր «Անալիտիկ» կենտրոնում հոգեբան Իրինա Խանամիրյանն այսպես մեկնաբանեց երիտասարդ ընտանիքների ամուսնալուծությունների հոգեբանական խնդիրների առաջացման դրդապատճառները:

Նա ասաց, որ ընտանիք կազմելիս կարեւոր են ինքնաճանաչողության թրեյնինգները` հասկանալու համար իրենց նոր դերերն ու պարտականությունները: «Ինչպես գիտենք, հեքիաթները ավարտվում են ամուսնությամբ եւ դրանից հետո է իրական կյանքը սկսվում, երբ անցնում է ռոմանտիկ փուլը, սիրո փուլը, եւ սկսվում են կենցաղային խնդիրները»,-ասաց հոգեբանը, ավելացնելով, որ որոշ ընտանիքներում ծագած խնդիրներից են սպասելիքների չարդարացումը, որոնք ամուսնությունից հետո չեն բավարարվում:

Խնդիր է նաեւ կապը իրենց հայրական տան հետ չկտրելը, այսինքն` նոր ընտանիքի կյանքով ապրեն եւ չկառչեն հայրական տան ընտանիքի մոդելից: Քանի որ, մասնագետի խոսքերով, նորաստեղծ ընտանիքի համար երբեմն օրինակ է լինում իրենց տեսած ընտանիքի մոդելը, դրա հիման վրա կազմելով նորը եւ կարծրացած լինելով իրենց վարքում եւ դրսեւորումներում` շարժվում են այդ հին մոդելներով, ինչը նույնպես թույլ չի տալիս կայանալ որպես նոր ընտանիք:

Ամուսնալուծվելուն նպաստում են նաեւ ընտանեկան ճգնաժամային փուլերը, երբ կին տղամարդ դերերին փոխարինում են հայր եւ մայր դերերը:

«Դեպքեր են լինում, երբ ամուսնալուծությունների պատճառ են դառնում ընտանեկան բռնությունները, որից հետո վերականգնումը շատ ավելի դժվար է: Ամուր ընտանիքի համար պետք է հանդուրժողականություն եւ զույգերը չառաջնորդվեն սեփական ծայրահեղ քմահաճույքների` մեկը մյուսին պարտադրմամբ»,-ասաց Իրինա Խանամիրյանը:

 

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728