Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մանկական մահացությունը կրճատել ենք, բայց unicef-ը դեռ մտահոգված է (Տեսանյութ)

Փետրվար 07,2014 15:01

Այսօր առողջապահության նախարարության Մոր եւ մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը նախարարությունում տեղի ունեցած ասուլիսում հայտնեց, որ հատկապես վերջին տարում մեր երկիրը Մայրական եւ մանկական մահացությունների ցուցանիշներով «բավականին լավ արդյունքներ է գրանցել»:
1000 ծնունդի հաշվարկով մանկական մահացությունը գրանցվել է 10 պրոմիլեից ներքեւ:

mankakan mahacutyunՎկայակոչելով ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի` unicef-ի մասնագետների` «Երեխաների իրավիճակի վերլուծությունը» զեկույցում արված դիտարկումները, թե մեր երկրում երեխաների մահացության ցուցանիշը կրճատելու համար Հայաստանը դեռեւս պետք է ջանքեր գործադրի, Aravot.am-ը տիկին Սարիբեկյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ ցուցանիշ պետք է ունենանք, որ համարվենք այդ խնդիրը չունեցող երկիր: Կարինե Սարիբեկյանի խոսքերով, մեր ցուցանիշը պետք է լինի 1990 թվականի համեմատությամբ 2/3-ով պակաս. «Այսինքն` մանկական մահացությունը պետք է լինի 8 պրոմիլեից ներքեւ, մինչեւ 5 տարեկան երեխաների մահացության ցուցանիշը պետք է լինի 10 պրոմիլեից ներքեւ եւ մայրական մահացությունը պետք է լինի 12 պրոմիլեից ավելի ցածր, խոսքը 2015 թվականի մասին է»: Տիկին Սարիբեկյանի մեկնաբանությունները` տեսանյութում

 

 Նորածնային մահերը 2008-ին եղել է 8,3 %, 2012-ին`7,9 %: 1/3 տոկոսով կրճատվել է 1-5 տարեկան երեխաների մահացության ցուցանիշները: 0-1 տարեկան երեխաների դեպքում էլ մահացությունը 10,7-ից կրճատվել է՝ դառնալով 9,7:

Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանն ասաց, որ այս օրերին Ռուսաստանի Դաշնությունում կարմրուկ է տարածված, սակայն հիվանդությունը չի սպառնում մեր երկիր թափանցել, քանի որ պատվաստվածության մակարդակը Հայաստանում շատ բարձր է եւ որ հարեւան Վրաստանի օրինակով տեսանելի էր, թե ինչպես մեր երկիրը խուսափեց կարմրուկից եւ արձանագրված դեպքերն էլ միմիայն բերովի էին:

Տիկին Սահակյանի խոսքերով՝ ռոտավիրուսային պատվաստանյութը ներդրվելուց հետո մեր երկրում 2013-ին կտրուկ նվազել է նաեւ այդ հիվանդությամբ վարակվող մանուկների թիվը: Ըստ Գայանե Սահակյանի, պատվաստանյութերը հնդկական կամ անհայտ ծագման երկրների չեն, ինչպես որ տարածված է բնակչության շրջանում, այլ` ֆրանսիական, բելգիական ու կանադական: Եվ ոչ էլ ժամկետանց են. ներկայիս խմբաքանակի պիտանելության ժամկետը մինչեւ 2016 թվականն է:

Այն կարծիքին էլ, թե եթե տվյալ հիվանդությունը մեր երկրում վերացած է, ինչո՞ւ պատվաստվել, տիկին Սարիբեկյանը պատասխանում է. «Եթե հարեւան երկրներում կամ աշխարհում կա, կարող է հարուցիչը գալ նաեւ մեր երկիր»: Պատվաստվելուց հրաժարվում են աղանդավոր ընտանիքները:

Գ. Սահակյանը նաեւ ասաց, որ պատվաստանյութից չի կարող զարգանալ աուտիզմ:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728