Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՌԴ միջամտությունը՝ Ուկրաինայի հնարավոր տրոհման սպառնալիք

Փետրվար 07,2014 15:55

«Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները, բնականաբար, լարվածություն առաջացրել են ԵՄ-ՌԴ հարաբերություններում, սակայն այս պահին իրավիճակը ես չէի բնորոշի որպես ճգնաժամային: Երկու կողմերն էլ ունեն բազմաթիվ փոխադարձ հետաքրքրություններ, փոխադարձ կախվածություն եւ դեռ խուսափում են, մասնավորապես՝ ԵՄ-ն, բացահայտ առճակատումից: Իրավիճակը կարող է փոխվել, եթե Սոչիի Օլիմպիական խաղերի ավարտից հետո ՌԴ իշխանությունները բացահայտ եւ առարկայական դարձնեն իրենց միջամտությունը ուկրաինական իրադարձություններին, ստիպեն Ուկրաինայի իշխանություններին դիմել ուժային մեթոդների՝ դրանով առաջացնելով քաղաքացիական պատերազմ եւ որպես դրա հետեւանք՝ Ուկրաինայի տրոհման սպառնալիք»,- «Առավոտ»-ին ասաց Ժողովրդավարության, անվտանգության եւ զարգացման հայկական կենտրոնի փորձագետ, ՀՀ ԱԳՆ ՆԱՏՕ-ի բաժնի նախկին վարիչ Մարթա Այվազյանը՝ անդրադառնալով ԵՄ-ՌԴ ճգնաժամային հարաբերություններին, դրանց վրա ուկրաինական իրադարձությունների ազդեցությանը:

Կարդացեք

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728