Քրեական աշխարհում հայտնի Թեւոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործով ձերբակալված Իսրայել Սարգսյանը (Իսոն) երեկ կալանավորվել է: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեցին ՀՀ Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Բայց հետաքրքրական է, որ նրան մեղադրանք է առաջադրվել ոչ թե սպանության, այլ՝ ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու և պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդված։ Մինչդեռ օրեր առաջ ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել, որ Իսրայել Սարգսյանը փետրվարի 3-ին ոստիկանության բաժին է բերման ենթարկվել՝ հունվարի 27-ին Արթուր Սաֆարյանի սպանությունը կատարելու կասկածանքով։ Նրա մոտից, անձնական խուզարկությամբ, հայտնաբերվել է «Բերետտա» տիպի ատրճանակ, որն ուղարկվել է փորձաքննության:
Նյութի մանրամասները կարդացեք «Փաստինֆո»-ի կայքում