Լրահոս
Օրվա լրահոսը

Ճնշելը հիմարություն է

Փետրվար 07,2014 14:07

Եթե իմ նպատակը երիտասարդներին օգնելն է, որ նրանք, թոշակի անցնելիս, արժանապատիվ ծերություն վայելեն, ես պետք է բացատրեմ այդ երիտասարդներին, որ թոշակ կուտակելն իրենց ձեռնտու է: Եթե նրանք չեն համոզվում, չեն հավատում, ապա «զոռել» պետք չէ: Ես իմ օրինակով ցույց կտամ, որ կամավոր մասնակցելով այդ համակարգին՝ ես 5 տարուց հավաքել եմ այսինչ գումարը, իսկ 10 տարուց, երբ կգա իմ թոշակի տարիքը, կունենամ զգալիորեն ավելի շատ, քան իմ հասակակիցը, որը ստանում է «սովորական» թոշակ: Սա է նորմալ, ժողովրդավարական պետության տրամաբանությունը:

Սակայն եթե իմ նպատակն է ամեն գնով փողերը հավաքելը, ապա ես ոչ միայն «կզոռեմ» բոլորին, այլեւ ճնշում կգործադրեմ ինձնից կախում ունեցող երիտասարդների վրա, որոնք աշխատում են մանկապարտեզներում, դպրոցներում, թաղապետարաններում եւ այլն, որ նրանք ստորագրեն անհրաժեշտ թղթերը եւ իբր «ընտրեն» իրենց գումարները տնօրինող հիմնադրամները: Դա կունենա երկու բացասական հետեւանք. նախ՝ ամբողջ հասարակության մոտ կասկած կառաջանա, որ իմ նպատակն ամենեւին էլ երիտասարդներին «լավություն անելը» չէ, եւ աշխատավարձի 5 տոկոսները ես վերցնում եմ իմ, ոչ թե նրանց շահերից ելնելով: Երկրորդ բացասական հետեւանքն ավելի վտանգավոր է. ճնշելով, ստորացնելով մարդկանց, որոնք այդ պահին ինձ չեն կարող հրապարակավ պատասխանել, ես ձեռք եմ բերում ոխերիմ թշնամիներ:
Ընդ որում, այդ թշնամիները շատ ավելի ուժեղ բացասական էմոցիաներով են լցված իշխանության, պետության նկատմամբ (ցավոք, հասկացությունները մեզանում նույնականացվում են), քան նրանք, ովքեր բողոքում են փողոցում, եւ նրանք, ովքեր լուսանկարվում են՝ բթամատը գետնին ուղղելով: Երիտասարդների այդ երկու կատեգորիաներն արդեն իրենց քաղաքացիությունը վերագտնելու ճանապարհին են, անկախ նրանից՝ տվյալ դեպքում իրենք ճիշտ են, թե սխալ: Բավականին մեծ է հավանականությունը, որ նրանք կմնան Հայաստանում եւ նորմալ կաշխատեն, կպայքարեն, որ մեր երկիրն ավելի լավը դառնա:

Նրանք, ում դժգոհությունը փորձում են սաստել «մտրակով», այդ մարդիկ հայհոյում եւ անիծում են իրենց միջավայրում, նրանք ավելի շատ են ձգտում փախչել երկրից, իսկ եթե չեն փախչի, ապա կաշխատեն զուտ ձեւականորեն՝ առանց լուրջ մոտիվացիայի: Եթե ոմանք կարծում են, որ 70 տարի «մտրակի տակ» ապրելը ոչ մի հետք չի թողել մարդկանց հոգիներում, չարաչար սխալվում են:

Այնպես որ՝ ճնշելը, պարտադրելը միայն առաջին հայացքից է թվում հեշտ, հաճելի եւ նույնիսկ «պետականորեն օգտակար»: Իրականում դա այնքան էլ խելամիտ վարքագիծ չէ: Դա պետք է հիշեն մեծահասակները, երբ հարաբերվում են երեխաների հետ, հիմնարկների ղեկավարները, երբ շփվում են իրենց ստորադասների հետ, ինչպես նաեւ մեծ տերությունները, որոնք ուզում են իրենց կամքը թելադրել փոքրերին:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (20)

Պատասխանել

  1. Edward says:

    У них нет ресурса убеждения.Думаю, никогда и не было. Только принуждение.А оно в современном мире не просто неэффективно, а чревато.

    • Վահան says:

      Առավոտ ջան, ինչքան կարելի է հանդուրժել ոչ հայալեզու մեկնաբանությունները: Աննա ջան, Իսրայելյան ջան, մի բան արա, խնդրում եմ: Շնորհակալություն:

      • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

        Իհարկե, Աննայի որոշելիքն է, բայց անձամբ ինձ թվում է, որ պետք է արգելել տրանսլիտով` լատինատառ հայերենով գրելը, եւ ոչ թե օտար լեզուներով մեկնաբանությունները:

  2. Ռուբեն says:

    Անցյալի իմաստուն կառավարողները սիրել են իրենց ժողովրդին և ժողովուրդը գնացել է նրանց ետևից: Բռնապետները ատել են ժոողովրդին և ժողովուրդը շրջվել է նրանցից: Պարգևները բավարար չեն, որպեսզի արտահայտես սերդ աչքի ընկնողի նկատմամբ: Պատիժները բավարար չեն, որպեսզի արտահայտես ատելությունդ մեղադրվողի նկատմամբ:
    ԳՈՒԱՆ-ՑԶԻ

  3. MARD says:

    Երիտասարդների այս սիտեմը մերժելու տրամաբանությունը սա է «նաղդը թողած նիսսիաի հետեից գնամ».
    Ինչու են երիտասարդները այդպես մտածում քանի որ սովետի ժամանակ շատերը իրանց բերանից կտրելով հավաքեցին բանկերում կամ օբլիգացիանի տեսքով հետո այդ ամենը ջուրը տարավ այսինքն գաբաչովը տարավ.
    Եվրոպաում այս սիստեմը կամավորական է այլ ոչ պարտադիր. Ասեմ որ շատ բարձր աշխատավարձ ունեցողին է դա հետաքրքիր քանի որ այդ փողի վրա նա քիչ տուրք է մուծում եվ դա նրան հետաքրքիր է քանի որ նա չունի օրվա հացը օրասական վիճակ.
    Այնպես որ երիտասարդները ավ էլ ջոկոմ են.

    • Hakob says:

      աևխային եղիր, շւտով ձեև մոտ էլ կդառնա պարտադիր: Արդեն Օնտարիոյի կառավարությունը քննարկման է դրել Պարտադիրի անցնելու օրինագիծը: Այսինքն չ թե մենակ կալոնիաները պետք է մուծվեն, այլ նաև Վասալները: ԱՄՆ-ի վիճակը բավականին լուրջ ա… նայիր թե ինչ ձև են հոշոտելու համար հարձակվել Ուկրաինայի վրա:

  4. MARD says:

    քանի որ նա չունի օրվա հացի օրհասական վիճակ.
    Այնպես որ երիտասարդները լավ էլ ջոկոմ են.

  5. Hakob says:

    ամեն ինչ հիանալի է ասված: Ավաղ ասված չէ ամենակարևորը, որ դա անում են անգլո-սաքսերը , ու բավականին նպատակամղված:

    Նախ փող են հավաքում իրենց կալոնիաներից իրենց “բանակը” – ԱՄՆ-ի գերխաքսերը ծածկելու համար, և երկրորդ:
    Ձեռի տակով էլ լուծում են մի շատ կարևոր խնդիր- հանրությանրը իրենց ստրկացրած տարածքներում դարձնել էլ ավելի մարգինալ ու իրենց երկիրները-պետությունները չսիրող, այսինքն ռեգուլյար կոտրել հենց այդ երկրների այդպես էլ չամրացող մեջքը:

    որպես հետադարձ կապ, նայիր, թե որ երկրների ժողովուրդները են ավելի չսիրող իրենց “պետությանը”, ու իմացիր, թե որ երկրներն են ավելի ստրկացված: Իմ դիտարկմամբ Ուկրանինան ամենաստրկացվածներց մեկն է: Հայաստանում վիճակը այնքան էլ վատ չէ, հաշվի առնելով ժողովրդի մոտ ծնվող նոր հույերը , կապված Պուտինյան Ռուսաստանի մերձեցման հետ:

    • Արսեն says:

      Կարող ա էս Մաքսային Միությունն էլ ա «անգլո-սաքսոնական» հերթական դավադրություն, որպեսզի ավելի լավ «թալանեն» բանից բեխաբար ռուսներին?…))))…

  6. Զավեն says:

    Արամ Դուք իրոք այս հոդվածը լուրջ եք գրել, կարծում եք Հայաստանում կա գեթ մի մարդ ով կարծում է թե իշխանությունը ջանք չի խնայում,ժողովրդին օգտակար լինելու համար?Երբ դեռ կառուցվում էին թունելները Խանջյան և շրջանայինի մոտ, մի տաքսու վարորդի կարծիք փորձեցի իմանալ այդ կապակցությամբ,ասեց ,-այ ախպեր ջան էտ գիտես մեր համար են սարքում, տակը լռիվ խանութներ են սարքելու իրանց համար:Դե ես հասկացա,որ դա աբսուրդ ա և առարկեցի, ասելով, որ չէ նման բան դժվար լինի:Վարորդը գիտեր,որ ես իշխանամետ չեմ և իմ խոսքերից միանգամից ուրախացած և մի փոքր անվստահ ասաց,-կարծում ես մեր համար են անում? էնքան հույս կար էդ բառերի ու ձայնի մեջ,թե կարող ա սկսել են իրենց մասին մտածել,կարող ա էլ իրանք մենակ օգտագործվելու համար չեն:
    Սակայն ես չէի կարող իրեն խաբել և ասել,- Այո քեզ համար են անում:Ասացի ,-չէ դե, շինարարությունից փող կուտեն:Նա ոչինչ չասաց,կարևոր չէր արդեն,որտեղից կուտեն,կարևորը,որ հույս չկա,որ այս իշխանությունները մի օր կփոխվեն:Ասածս այն է,որ եթե նույնիսկ մեր ժողովուրդը չի հասկանում թե ինչպես են իրեն խաբում,միևնույն է չի հավատում,որ իր համար են անում:Ես չեմ հասկանում ինչու եք այս հոդվածը գրել?,ինչ եք հետապնդում?ինչի Սերժ Սարգսյանը չգիտի, որ եթե Սամվել Ալեքսանյանի մենաշնորհը,կամ կոռուպցիան դատական և ուժային այլ կառույցներում չօժանդակի,դրանից հաստատ շողովուրդը չի տուժի,իհարկե չի տուժի,բայց կտուժի նա:Սամվել Ալեքսանյանը իրեն էլ գումար չի տա,ազնիվ աշխատավարձով ապրող ոստիկանը չի կատարի ապօրինի հրամանները և այլն և այլն….Դուք ավելի լավ է գրեք, ինչ անենք,որ փոխվի ?(հավատանք ,որ փոխվի)?

  7. MARD says:

    Աշոտ Ղազարյանի ոչիլի պատմությունը դառավ . Ոչիլն ել խոմ անգլո սաքսոն չեր ​?

  8. MARD says:

    Կապիտալիզմի մարկետինգի օրենքն է այդպես, հանրությանը ներկայացնել մի հաճույք ,նորություն , եվ ստեղծել կախվածություն, իսկ հետո հավաքել կախվածության պտուղները. Իսկ պտւղներ հասկացողությունը ամեն մարդ իր ձեվով է պատկերացնում.

  9. Rafael says:

    Այ մարդ ուրախ բաներից խոսեք,Սոչին տեսնում եմ ու հիացմունքից արտասվում,վերականգնվում են հին և բարի ավանդույթները,փառքն ու հզորությունը,անգամ հիմնը Ռուսաստանի նույն փառավոր հինմա, մնումա նորից հավաքվենք բոլորս՝առանց բրիբալտների իհարկե, լիարժեքորեն և առանց պայմանականությունների։ Հավատս չէր գալիս,որ կվեդառնա մեր ԽՍՀՄ-ը,ահա 20 տարի խայտառակություն,սուտ,սով,ցուրտ ու խուլիգանություն և նորից վերականգվում է,ցավոք բոլորը չէ,որ դիմացան այդ ամենին և տարբեր հիվանդություններից,սովից,ցրտից զոհվեցին,այո զոհվեցի,սա պատերազմ էր,լռակյաց և գաղափարական և մենք հաղթեցինք,արդեն երևում է,որ հաղթեցինք լիբերալներին մնում է միայն ձևակերպենք ու կձևակերպենք և կսկսենք նորից արժանապատիվ սերունդ կրթել և վեհ գաղափարներով ապրել։

  10. Ռուբեն says:

    Պարոն Աբրահամյան, երևում է պրոսովետական ուժերը захват են արել Ձեր հեղինակային հոդվածների մեկնաբանությունների բաժինը: Երևի Դուք արդեն հանձնվեք, մենք էլ վախտին ցվրվենք:

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Չէ, Ռուբեն ջան, պարզապես կան մեկնաբանողներ, որենց նպատակը ոչ թե թեման քննարկելն է, այլ իրենց սիրտը հովացնելը` ինչ-որ բան կամ ինչ-որ մեկին գովերգելով կամ փնովելով` երկրորդ դեպքում հաճախ` հատկապես ինձ: Այդպիսի ընթերցողների հետ իմաստ չեմ տեսնում երկխոսության մեջ մտնել:

  11. Rafael says:

    Բայց ես երբևէ Ձեզ չեմ փնովել հարգարժան պարոն Աբրահամյան և չեմ պատրաստվում դա անել,ընհակառակը ես Ձեզ խորապես հարգում եմ և համարում եմ,որ Դուք ուղղակի մոլորության մեջ եք գաղափարական առումով։ Ավելին ես կարծում եմ,որ Ձեր նման մարդիկ պետք են այս հասարակությանը եթե կուզեք պետությանը և Դուք այն քիչ մարդդկանցից եք,ով ՀՀՇ-ի հետ առնչվելով չի աղտոտվել։Ի դեպ եթե կուզեք իմանալ իմ կարծիքով վերջին 20 և ավել տարիների ամենաարդյունավետ և հարգանքի արժանի քաղաքական գործիչ և պաշտոնյա եմ համարում Վանո Սիրադեղյանին և սա ասում եմ,որ համոզվեք,որ լավը գնահատելու ունակություն բոլորս էլ ունենք,ուղղակի եթե ցանկանում եք,որ գովաբանենք խավարը,սովը,արտագաղթը և տգիտություը՝ինչը այս տարիների սիմվոլիկան է,ապա ներեցեք դա անհնար է և կարիք չկա այդ խնդիրներում ներկա իշխանություններին մեղադրել,դա հիմարների համար է նախատեսված,իսկ խելացի մարդիկ հասկանում են,որ սիստեմն է սխալ,գայլային և անմարդկային և ներկայիս իշխանավորները ուղղակի հունով են լողում ուրիշ ոչինչ։

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728