ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանից այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ լրագրողները հետաքրքրվեցին՝ որտեղի՞ց Սերժ Սարգսյանին այդքան գումար՝ ցողունային բջիջներ պատվաստելու համար: Գալուստ Սահակյանը հարցն անհեթեթ որակեց ու հավելեց, որ ամեն մարդ կարող է իր մոտեցումներով իր առողջական խնդիրները հոգալ. «Ինչո՞ւ է հասարակությունը հետաքրքրված ուրիշի կյանքով»:
Լրագրողի դիտարկմանը, որ խոսքը երկիրը ղեկավարող անձի մասին է, որը աղքատության բարձր ցուցանիշի պայմաններում հազարավոր դոլարներ է ծախսում իրեն ցողունային բջիջներ պատվաստելու համար, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Ես հարցնո՞ւմ եմ՝ ձեր բարեկամը ոնց գնաց, օպերացիայի ենթարկվեց: Հանրապետության նախագահը ձեր բարեկամը չի, բայց իմ բարեկամն ա, ինձ մի հարցրեք իրանից: Ի՞նչ է նշանակում` այդքան գումար որտեղից, ես գրպանահատ չեմ, որպեսզի ուրիշների գրպանները մտնեմ, տեսնեմ էդ գումարը որտեղից, գրպանահատներին հարցրեք»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
ONE MUST HOWL WITH THE WOIVES.
Я мисль, а мисль убивать нелезя.